Գուանախուատո (նահանգ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գուանախուատո (իսպ.՝ Guanajuato, (Իսպաներեն արտասանություն՝ [gwanaˈxwato]), պաշտոնական անվանումը՝ Գուանախուատոյի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Guanajuato), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Նահանգն ունի 46 համայնք, մայրաքաղաքն է Գուանախուատոն, ամենամեծ քաղաքը՝ Լեոնը։
Գուանախուատո իսպ.՝ Guanajuato | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Մեքսիկա | ||||
Մասն է | Էլ Բախիո | ||||
Կարգավիճակ | նահանգ | ||||
Մտնում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
Վարչկենտրոն | Գուանախուատո | ||||
ԲԾՄ | 2072 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Congress of Guanajuato? | ||||
Բնակչություն (2012) | 5․486․372[1] | ||||
Տարածք | 30 607 կմ² | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 3110 մ | ||||
Հիմնադրված է | 1823 թ. | ||||
Սահմանակցում է | Սան Լուիս, Կերետարո, Խալիսկո, Սակատեկաս և Միչոական | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
ISO 3166-2 կոդ | MX-GUA | ||||
Փոստային ինդեքսներ | 36-38 | ||||
Ինտերնետ-դոմեն | .mx | ||||
Պաշտոնական կայք | |||||
Գուանախուատո նահանգը գտնվում է հյուսիս-կենտրոնական Մեքսիկայում։ Սահմանակից է արևմուտքում Խալիսկոյին, հյուսիս-արևմուտքում՝ Սակատեկասին, հյուսիսում՝ Սան Լուիսին, արևելքում՝ Կերետարոյին, հարավում՝ Միչոականին։ Զբաղեցնում է 30,608 կմ2 տարածք։
2010 թվականին նահագնի բնակչությունը կազմել է 5 486 372 մարդ (6-րդը երկրում)[2]։ Բնակչության 67 % -ը բնակվում է քաղաքներում, մնացածը՝ գյուղական բնակավայրերում։ Բնակչության 96 % -ը կաթոլիկ է։ Գուանախուատոն Մեքսիկայի 6-րդ ամենախիտ բնակեցված նահագն է։
Խոշոր քաղաքներ
Գուանախուատոյում հնդացիական լեզուների տիրապետման մակարդակը ցածր է։ Հնդկացի բնակչությունը կազմում է 10 347 մարդ կամ նահանգի բնակչության 2,6 %-ը։ Ամենատարածված հնդկացիական լեզուներից են չիչիմեկա-խոնասը, օտոմին, նաուատլը։ Չիչիմեկա-խոնաս և օտոմի էթնիկ խմբերը կենտրոնացած են Բալես դել Սուր շրջանում։
Նահանգը գտնվում է աշխահագրորեն բարեխառն գոտում, Գուանախուատոն գտնվում է գրեթե հավասարաչափ հեռավորության վրա Խաղաղ օվկիանոսից և Մեքսիկական ծոցից, մոտ է Մեխիկոյին, Գվադալախարային, Մոնթերեյին։ Նահանգով են անցնում մի շարք կարևոր ճանապարհներ, որոնք կապում են երկրի շրջանները միմյանց հետ։ 2008 թվականին նահանգում ՀՆԱ-ն կազմել է 204 000 000 ամերիկյան դոլար (427 503 000 000 պեսո)։ 2003-2008 թվականներին տնտեսական աճը կազմել է 1,06%։ Գուանախուատոյի տնտեսությունն զբաղեցնում է երկրում 6-րդ տեղը Մեխիկոյի, Նուևո Լեոնի, Խալիսկոյի և Վերակրուսի տնտեսություններից հետո։
Նահանգում գործում են շուրջ 4 600 նախնական դպրոցներ, 1 400 միջնակարգ դպրոցներ, 650 բարձրագույն դպրոցներ, 125 բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք տրամադրում են բակալավրի աստիճան։ Ըստ 2005 թվականի տվյալների՝ 15 ամյա բնակչության 12,1 % -ը անգրագետ է[3]։
Հիմնական բարձրագույն ուսումնական հաստատությունները
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.