Գում Գափուի ցույց (1890)
From Wikipedia, the free encyclopedia
Գում Գափուի ցույց, տեղի է ունեցել Կոստանդնուպոլսի Գում Գափու թաղամասում, որտեղ գտնվում էր Կոստանդնուպոլսի մայր եկեղեցին և հայոց պատրիարքությունը։ Կազմակերպել են հնչակյանները՝ 1890 թվականի հուլիսի 15-ին կիրակի՝ Գուրպան Բայրամի առաջին օրը , եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկական հարցի վրա հրավիրելու և Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածն իրագործել տալու նպատակով։ Ցույցի ղեկավարներից էին Ռուբեն Խանազատը, Գաբրիել Կաֆյանը, Հարություն Ճանկյուլյանը, Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան) և ուրիշներ։
Արագ փաստեր Գում Գափուի ցույց, Ամսաթիվ ...
Գում Գափուի ցույց | |||
---|---|---|---|
Ամսաթիվ | հուլիսի 15, 1890 | ||
Վայր | Կոստանդնուպոլիս | ||
Մեթոդ | Ցույց | ||
Հակամարտող կողմեր | |||
Ղեկավարներ | |||
Կորուստներ | |||
|
Փակել