Գվենդոլին Բրուքս
From Wikipedia, the free encyclopedia
Գվենդոլին Էլիզաբեթ Բրուքս (անգլ.՝ Gwendolyn Elizabeth Brooks, հունիսի 7, 1917(1917-06-07)[1][2][3][…], Տոպիկա, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 3, 2000(2000-12-03)[5][1][2][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]), քսաներորդ դարի ամերիկացի բանաստեղծուհի[19]։ Գեղարվեստական գրականության ասպարեզում ձեռք բերած նվաճումների համար պարգևատրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Արվեստի ազգային մեդալով։ 1950 թվականին նրան շնորհվել է Պուլիտցերյան մրցանակ «Պոեզիա» անվանակարգում (1949 թվականին լույս ընծայած իր երկրորդ գրքի՝ «Էննի Ալեն» պոեմի համար)[20]. այդպիսով՝ նա դարձել է գրական այդ բարձր պարգևին արժանացած առաջին աֆրոամերիկացին, առաջին սևամորթ կինը։ 1962 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջոն Քենեդին Բրուքսին հրավիրել է մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի կազմակերպած պոեզիայի փառատոնին։ 1967 թվականին՝ ամերիկացի անվանի բանաստեղծ Կարլ Սենդբերգի մահից հետո, Գվենդոլին Բրուքսը հռչակվել է Իլինոյս նահանգի դափնեկիր բանաստեղծ (ցմահ)։ 1985 թվականին նա ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի խորհրդատու պոեզիայի գծով։
Գվենդոլին Բրուքս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 1917(1917-06-07)[1][2][3][…] |
Ծննդավայր | Տոպիկա, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 3, 2000(2000-12-03)[5][1][2][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Գերեզման | Lincoln Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, վիպասան և ուսուցչուհի |
Լեզու | անգլերեն |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ[6][7] |
Կրթություն | Englewood Technical Prep Academy?, Hyde Park Academy High School?, Kennedy–King College? (1936) և Ուենդել Ֆիլիպս Ակադեմիա |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Chicago State University? և Գունավոր բնակչության աջակցման ազգային ասոցիացիա[8] |
Պարգևներ | |
Զավակներ | Nora Brooks Blakely? |
Ներշնչվել է
| |
Gwendolyn Brooks Վիքիպահեստում |
Գվենդոլին Բրուքսի ստեղծագործություններում մեծ տեղ է գրավում ամերիկյան խոշոր քաղաքների բանվորական թաղամասերի սևամորթ բնակիչների կյանքի, կենսապայմանների արտացոլումը[21]։
Գրական գործունեությանը զուգընթաց՝ բանաստեղծուհին երկար տարիներ եռանդուն կերպով զբաղվել է մանկավարժական բեղուն աշխատանքով (դասավանդել է ստեղծագործական շարադրանք)։ Ամերիկյան դպրոցներից մեկը Գվենդոլին Բրուքսի անունով է կոչվել դեռևս նրա կենդանության օրոք։
Բրուքսին անկյուն է հատկացվել ԱՄՆ Կանանց ազգային փառքի սրահում։