Կարլ Սենդբերգ
From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Ավգուստ Սենդբերգ (անգլ.՝ Carl August Sandburg, հունվարի 6, 1878(1878-01-06)[1][2][3][…], Galesburg, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 22, 1967(1967-07-22)[4][1][2][…], Flat Rock, Surry County), 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծ, պատմաբան, վիպասան, բանահավաք, Պուլիտցերյան մրցանակի եռակի դափնեկիր (1919, 1940, 1951 թթ.[7][8]): Ընդ որում՝ այդ մրցանակին երկու անգամ արժանացել է իր պոեզիայի, մեկ անգամ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրահայտ նախագահներից մեկի՝ Աբրահամ Լինքոլնի մասին գրած կենսագրական գրքի համար։
Կարլ Սենդբերգ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1878(1878-01-06)[1][2][3][…] |
Ծննդավայր | Galesburg, Իլինոյս, ԱՄՆ |
Վախճանվել է | հուլիսի 22, 1967(1967-07-22)[4][1][2][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Flat Rock, Surry County |
Գերեզման | Carl Sandburg Birthplace Historic Site |
Մասնագիտություն | բանաստեղծ, երաժշտագետ, պատմաբան, վիպասան, գրող, սցենարիստ, լրագրող, կենսագիր, արհմիութենական գործիչ և մանկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Lombard College? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Կուսակցություն | Ամերիկայի սոցիալիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Lilian Steichen? |
Carl Sandburg Վիքիպահեստում |
Սենդբերգին դեռ իր կենդանության օրոք համարել են «խոշոր դեմք՝ ժամանակակից գրականության մեջ»` հատկապես նկատի առնելով նրա բանաստեղծական ժողովածուները, ներառյալ «Չիկագոյի երգերը» («Chicago Poems », 1916), «Եգիպտացորեն հավաքողները» (Cornhuskers, 1918), «Ծուխ և պողպատ»-ը (Smoke and Steel, 1920)[9]: Գրաքննադատությունը նրան հռչակում էր «իր ժամանակների անմրցակից բանաստեղծ առաջին հերթին գուցե այն պատճառով, որ նրա ստեղծագործական փորձը նրան կապում է ամերիկյան կյանքի բազմաթիվ կողմերի հետ»[10]։ Սենդբերգի մահվան օրը՝ 1967 թվականի հուլիսի 22-ին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Լինդոն Ջոնսոնը այս կերպ է բնութագրել նրան. «Կարլ Սենդբերգի մասին քիչ կլինի ասել միայն, որ նա Ամերիկայի ձայնն էր, քիչ կլինի ասել, որ ուժեղ ու հանճարեղ բանաստեղծ էր. նա հենց Ամերիկայի մարմնացումն էր»[11]։