From Wikipedia, the free encyclopedia
Գվիդո վան Ռոսում (հոլ.՝ Guido van Rossum, հունվարի 31, 1956, Հաառլեմ, Նիդերլանդներ), հոլանդացի ծրագրավորող, առավել հայտնի որպես Python ծրագրավորման լեզվի ստեղծող։ Python լեզվի մշակողների շրջանում Գվիդոն հայտնի է որպես «Benevolent Dictator For Life» (BDFL), ինչը նշանակում է, որ նա շարունակում է հետևել Python-ի մշակման աշխատանքներին՝ անհրաժեշտության դեպքում ընդունելով վերջնական որոշում[3]։ Նա Google ընկերությունում աշխատել է 2005 թվականից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 7-ը։ 2013 թվականի հունվարից վան Ռոսումը սկսել է աշխատել Dropbox-ում։
Գվիդո վան Ռոսսում Guido van Rossum | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Հաառլեմ, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդներ |
Ազգություն | Հոլանդացի |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Կրթություն | Ամստերդամի համալսարան |
Երկեր | Python և ABC |
Մասնագիտություն | Ծրագրավորում |
Աշխատանք | Ստեղծել է Python լեզուն |
Գործունեություն | Ծրագրավորող, գրող |
Աշխատավայր | Dropbox[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Benevolent Dictator for Life? |
Պարգևներ և մրցանակներ | Free Software Award |
Երեխաներ | Օրլին Միշել Կնապ֊վան Ռոսում[2] |
Կայք | gvanrossum.github.io |
Guido van Rossum Վիքիպահեստում |
Վան Ռոսումը ծնվել և մեծացել է Նիդերլանդներում, որտեղ նա 1982 թվականին Ամստերդամի համալսարանում ստացել է մաթեմատիկոսի և համակարգչային ծրագրավորողի մագիստրոսի աստիճան։ Հետո նա աշխատել է տարբեր հետազոտական ինստիտուտներում, այդ թվում Ամստերդամում մաթեմատիկայի և ինֆորմատիկայի հոլանդական կենտրոնում, ԱՄՆ-ի ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում և ԱՄՆ-ի ազգային հետազոտական ընկերությունում։
2001 թվականին վան Ռոսումն ազատ ծրագրային ապահովման բնագավառում ունեցած ավանդի համար ստացավ Free Software Award մրցանակը։ 2002 թվականին նա ստացավ պրոֆեսիոնալ հոլանդացիների UNIX մրցանակը (NLUUG)։ 2006 թվականին դարձավ հաշվողական տեխնիկաների ասոցիացիայի ականավոր ինժեներ։
Գվիդո վան Ռոսումի եղբայրը Յուստա վան Ռոսումն է (հոլ.՝ Just van Rossum), ով տառատեսակների դիզայներ և ծրագրավորող է։ նրա ստեղծած տառատեսակն օգտագործվել է «Python Powered»-ի պատկերանիշի վրա։
Այս պահին Գվիդոն ապրում է Կալիֆորնիայում, կնոջ՝ ամերիկացի Քիմ Կնապի և նրանց որդի Օրլինի հետ[4]։
Վան Ռուսումն աշխատել է նաև ABC ծրագրավորման լեզվի վրա։
1996 թվականին Python-ի ծնունդի մասին Ռոսումը գրել է․
Ավելի քան վեց տարի առաջ, 1989 թվականի դեկտեմբերին հոբբիի համար ես փնտրում էի ծրագրավորման մի պրոյեկտ, որն ինձ կզբաղեցներ Ծննդյան տոների ընթացքում։ Իմ գրասենյակը․․․ Պետք է որ փակ լիներ, բայց ես տանը համակարգիչ ունեի և ոչ մի այլ բան ձեռքիս տակ։ Ես որոշեցի սկրիպտային նոր լեզվի համար գրել ինտերպրետատոր, որի մասին մտածում էի վերջին ժամանակներում։ Լինելով բրիտանական Monty Python's Flying Circus կատակերգական սերիալի սիրահար՝ պրոյեկտի համար ընտրեցի Python անունը։ - Գվիդո վան Ռոսում (1996) |
2012 թվականի դեկտեմբերին վան Ռոսումն աշխատանքի է անցնում ամպային տեխնոլոգիաների Dropbox ընկերությունում։ Dropbox-ը գրված է Python ծրագրավորման լեզվով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.