Dropbox

From Wikipedia, the free encyclopedia

Dropbox
Remove ads

Dropbox, ֆայլային հոսթինգ, որը իրենից ներկայացնում է ամպային պահոց։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում։

Արագ փաստեր Տեսակ, Հեղինակ ...

Dropbox-ը օգտատերերին թույլ է տալիս ստեղծել թղթապանակ իրենց համակարգչի վրա, որը համաժամացվում է ծրագրի կողմից, այնպես, որ ունենում է թղթապանակի նույն պարունակությունը անկախ ամեն ինչից թե ինչ սարքի օգնությամբ է բացվում թղթապանակը[3]։ Ֆայլերին, որոնք տեղադրվում են թղթապանակում, հասանելիություն կարելի է ստանալ Dropbox-ի վեբ կայքի կամ բջջային հավելվածի միջոցով։ Dropbox-ը աշխատում է Freemium մոդելով, որի ընթացքում օգտատերերին տրվում է հնարավորություն անվճար բացել հաշիվ՝ որոշակի սահմանափակ տարողությամբ։ Եթե օգտատերը ցանկանում է ավելացնել իր պահոցի ծավալը անհրաժեշտ է գնել վճարովի բաժանորդագրություն[4]։

Dropbox-ը ստեղծվել է 2007 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողներ՝ Դրյու Հյուսթոնի և Արաշ Ֆիրդոուսի կողմից։

Dropbox-ը համարվել է ամենաարժեքավոր սթարթափերից մեկ ԱՄՆ-ում և աշխարհում, որը գնահատվում է ավելի քան 10 միլլիարդ դոլար[5]։

Dropbox-ը հասանելի է Windows, macOS, Linux օպերացիոն համակարգերի համար, ինչպես նաև բջջային՝ Android, iOS, Windows Phone և BlackBerry օպերացիոն համակարգերի վրա։

Remove ads

Պատմություն

Dropbox-ը ստեղծվել է 2007 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողներ՝ Դրյու Հյուսթոնի և Արաշ Ֆիրդոուսի կողմից, որպես սթարթափ, որը կանխիկ ֆինանսավորում է ստացել Y Combinator ընկերությունից[6]։

Սկզբնական գաղափարը առաջացել է Դրյու Հյուսթոնի մոտ, Բոստոնից Նյու Յորք շարժվող ավտոբուսում։ Ճանապարհին չձանձրանալու համար Հյուսթոնը, իր հետ է վերցնում իր նոթբուքը, մոռանալով կրիչը վերցնելու մասին։ Արդյունքում նա ոչինչ չէր կարող անել դատար նոթբուքով, վրդովված, նա հենց ավտոբուսում նստած սկսում է գրել հավելված, նախատեսված ֆայլերի համաժամացման համար[7]։

2010 թվականի դեկտեմբերի 16-ին թողարկվում է հավելվածի ստաբիլ տարբերակը[8][9]։

Remove ads

Հնարավորություններ

Dropbox-ը թույլ է տալիս տեղադրել ֆայլերը հեռակա սերվերներում վեբ կայքի կամ հավելվածի միջոցով[10][11]։ Ծրագրային ապահովումը տեղադրելիս, համակարգչի մեջ բացվում է համաժամացվող թղթապանակ։ Չնայած Dropbox-ը տրամադրում է հիմնականում համաժամացման և տվյալների փոխանակաման ծառայություն, այն նաև պահպանում է ներբեռնումների պատմությունը, ինչը թույլ է տալիս վերականգնել ֆայլերը անգամ եթե դրանք ջնջվել են սերվերից[12][13]։ Ինչպես նաև տրամադրվում է ֆայլերի խմբագրման պատմություն 30 օր ժամկետով[14][15]։

Ֆայլերի խմբագրման պատմությունը աշխատում է diff-կոդավորմամբ, ինչը թույլ է տալիս խնայել հիշողության ծավալը[16]։ Խմբագրման պատմության մեջ գրանցվում է միայն ֆայլերի իարից տարբերվող հատվածը։ Ֆայլերը, որոնք վերբեռնվում են ծրագրի միջոցով չունեն վերբեռնման ծավալի սահմանափակում, իսկ արդեն վեբ կայքի միջոցով վերբեռնման ժամանակ այդ ծավալը չպետք է գերազանցի 20 Գբ[17]։ Կա այնպիսի ֆունկցիա, որը թույլ է տալիս տեղադրված ֆայլը դարձնել հասանելի բոլորի համար՝ «Public» թղթապանակի միջոցով։ 0․8x տարբերակից հետո ավելացավ ֆունկցիա, որը թույլ էր տալիս «My Dropbox»-ի ցանկացած ֆայլ դարձնել հասանելի «shareable link»-ի միջոցով։ Համատեղ աշխատանքի համար գոյություն ունի «Shared» թղթապանակը, որը թույլ է տալիս սերվերում գրանցված տարբեր հաշիվների ստանալ հասանելիություն այդ ֆայլերին[18]։ Dropbox Professional 7 Dropbox Business օգտատերերի համար հասանելի է Smart Sync ֆունկցիան, որը թույլ է տալիս խնայել տարածք կոշտ սկավառակի վրա, ցույց տալով միայն ֆայլերի անուները և տեսակները, առանց դրանց ներբեռնման[19]։

Ծառայությունը տրամադրում է 2 Գբ ազատ տարածքը, որը կարելի է ավելացնել մինչև 16 Գբ բացառապես անվճար։ Ինչպես նաև կարելի է գնել 1 Տբ տարածք։

Remove ads

Պլատֆորմներ

Dropbox-ը ունի ծրագրային ապահովման տարբերակներ՝ Microsoft Windows, Apple macOS և Linux օպերացիոն համակարգերի համար[20], ինչպես նաև հավելվածներ սմարթֆոնների համար՝ iOS, Android և Windows Phone։ Այն նաև հասանելի է վեբ կայքի տեսքով։ 2016 թվականի հունվարին Microsoft-ի հետ համագործակցության արդյունքում թողարկվաց ունիվերսալ ծրագրային ապահովում Windows 10-ի համար[21]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads