Գրաժինա Բացևիչ (լեհ.՝ Grażyna Bacewicz, փետրվարի 5, 1909(1909-02-05)[1][2][3][…], Լոձ, Piotrków Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[4] - հունվարի 17, 1969(1969-01-17)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5]), լեհ ջութակահար, կոմպոզիտոր։
Արագ փաստեր Գրաժինա Բացևիչ, Բնօրինակ անուն ...
Գրաժինա Բացևիչ |
---|
|
Բնօրինակ անուն | լեհ.՝ Grażyna Bacewicz |
---|
Ծնվել է | փետրվարի 5, 1909(1909-02-05)[1][2][3][…] Լոձ, Piotrków Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[4] |
---|
Երկիր | Լեհաստան |
---|
Մահացել է | հունվարի 17, 1969(1969-01-17)[1][2][3][…] (59 տարեկան) Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5] |
---|
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
---|
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա և դասական երաժշտություն |
---|
Մասնագիտություն | կոմպոզիտոր, պարուսույց, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, դաշնակահարուհի, կոնցերտմայստեր և ջութակահարուհի |
---|
Գործիքներ | ջութակ |
---|
Աշխատավայր | Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան |
---|
Կրթություն | Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան (1932) և Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց |
---|
Պարգևներ | |
---|
Ստորագրություն |
---|
|
Grażyna Bacewicz Վիքիպահեստում |
Փակել
Ծնվել է 1909 թվականին Լոձում։ Հայրը, որ ծագումով լիտվացի էր, աղջկան տվել է ջութակի ու դաշնամուրի առաջին դասերը։ Գրաժինա Բացևիչն ավարտել է Վարշավայի կոնսերվատորիայի` ջութակի ու կոմպոզիցիայի բաժինը (1932)։ Պադերևսկու կրթաթոշակով 1932-1933 թվականներին ուսանել է Փարիզում, Նադիա Բուլանժեի մոտ։ Մասնավոր դասեր է վերցրել Կարլ Ֆլեշից։ Վերադառնալով Լեհաստան` նվագել է Լեհական ռադիոյի նվագախմբում (առաջին ջութակ)։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ապրել է Վարշավայում, կազմակերպել ընդհատակյա համերգներ։ Պատերազմից հետո դասավանդել է Լոձի պետական կոնսերվատորիայում։ 1954 թվականից, երբ ավտովթարի է ենթարկվել, ստեղծագործելը դարձել է նրա միակ զբաղմունքը։
Մահացել է 1969 թվականին։ Թաղված է Վարշավայի Պովոնզկի զինվորական գերեզմանոցում։
Գործիքային ստեղծագործություններ
- Չորս պրելյուդիա դաշնամուրի համար (1924)
- Մանկական սյուիտ դաշնամուրի համար (1933)
- Սոնատ ջութակի համար (1941)։ Պրեմիերան կայացել է ընդհատակյա համերգի ժամանակ Վարշավայում։
- Էսքիզ երգեհոնի համար (1966)
- Երկրորդ սոնատ դաշնամուրի համար (1953)
Կամերային երաժշտություն
- Կվինտետ ֆլեյտայի, հոբոյի, կլարնետի, ֆագոտի և փողի համար (1932)
- Սյուիտ երկու ջութակի համար (1943)։ Պրեմիերան կայացել է ընդհատակյա համերգի ժամանակ Վարշավայում։
- Լարային կվարտետ № 3 (1947)։ Արժանացել է Լեհաստանի մշակույթի նախարարության մրցանակին։
- Լարային կվարտետ № 4 (1951)։ Լիեժի լարային կվարտետների մրցույթում արժանացել է առաջին մրցանակին։
- Լարային կվարտետ № 5 (1955)
- Լարային կվարտետ № 6 (1960)
- Լարային կվարտետ № 7 (1967)
Ստեղծագործություններ նվագախմբի համար
- Կոնցերտ լարային նվագախմբի համար (1948)։ Արժանացել է Լեհաստանի պետական մրցանակի (1950)։
- Սիմֆոնիա № 2 (1951)
- Սիմֆոնիա № 3 (1952)
- Սիմֆոնիա № 4 (1953)։Արժանացել է Լեհաստանի մշակույթի նախարարության մրցանակի (1955)։
- Երաժշտություն լարային, փողային և հարվածային գործիքների համար (1958)։ Արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի երրորդ մրցանակի (Փարիզ, 1960)։
- Կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար (1962)
- Contradizione կամերային նվագախմբի համար (1966)
Կոնցերտներ
- Կոնցերտ № 3 ջութակի և նվագախմբի համար (1948)։ Արժանացել է Լեհաստանի մշակույթի նախարարության մրցանակի (1955)։
- Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (1949)։ Շոպենի անվան երաժշտական մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի (Վարշավա, 1949)։
- Կոնցերտ № 5 ջութակի և նվագախմբի համար (1954)
- Կոնցերտ № 7 ջութակի և նվագախմբի համար (1965)։ Ելիզավետա Բելգիացու միջազգային երաժշտական մրցույթում արժանացել է ոսկե մեդալի (1965)։
- Կոնցերտ ալտի և նվագախմբի համար (1968)
Ստեղծագործություններ ձայնի և նվագախմբի համար
- Օլիմպիական կանտատա երգչախմբի և նվագախմբի համար (1948)։ Արժանացել է Լեհաստանի պետական մրցանակի (1948)։
- «Ակրոպոլիս», կանտատա երգչախմբի և նվագախմբի համար Ստանիսլավ Վիսպյանսկու խոսքերով (1964)։ Նվիրված է եղել Կրակովի համալսարանի 600-ամյակին։
Ստեղծագործություններ բեմի համար
- «Թագավոր-գյուղացի» (լեհ.՝ Z chłopa król), բալետ (1953)
- «Արթուր արքայի արկածները» (լեհ.՝ Przygoda Króla Artura), երգիծական ռադիոօպերա (1959)։ Արժանացել է Լեհական ռադիոյի և հեռուստատեսության մրցանակին (1960)
- «Էսիկը Օսթենդում» (լեհ.՝ Esik w Ostendzie), երգիծական բալետ` մեկ գործողությամբ (1964)
- «Կիրք» (լեհ.՝ Pożądanie), բալետ` երկու գործողությամբ (1958-1969)
Գրական ստեղծագործություններ
- Znak szczególny. Warszawa։ Czytelnik, 1970 (պատմվածքների ժողովածու, թարգմանվել է մի շարք լեզուներով)։
- Rosen J. Grażyna Bacewicz, her life and works. Los Angeles։ Friends of Polish Music; University of Southern California School of Music, 1984
- Thomas A. Grażyna Bacewicz։ chamber and orchestral music. Los Angeles։ Friends of Polish Music; University of Southern California School of Music, 1985
- Briel G. Thematisches Verzeichnis der Werke von Grażyna Bacewicz։ mit einem biographischen Essay. Aachen։ Shaker, 2001