From Wikipedia, the free encyclopedia
«Գրեմմի» մրցանակ տարվա ձայնագրության համար (անգլ.՝ Grammy Award for Record of the Year), շնորհվում է Ձայնագրման ակադեմիայի կողմից «գեղարվեստական նվաճումների, տեխնիկական վարպետության և ձայնագրման ոլորտում նշանակալից ներդրման համար՝ բացառությամբ վաճառքները և դիրքերը չարթերում»[1]։
Գրեմմի տարվա ձայնագրության համար | |
---|---|
Տեսակ | Գրեմմի և պարգևի աստիճան |
Մասն է | list of Grammy Award categories? |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1959 |
Պարգևադրող | Ձայնագրման ակադեմիա |
Կայք | grammy.com |
«Տարվա ձայնագրություն» (անգլ.՝ Record of the Year) անվանակարգը հանդիսանում է մրցանակաբաշխության մոտավորապես 100 այլ անվանակարգերի հիմնական չորս (Մեծ քառյակ, The Big Four) անվանակարգերից մեկը, ներառյալ «Լավագույն նոր արտիստ», «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ» անվանակարգերը։ Շնորհվում է ամեն տարի, սկսած 1959 թվականի Գրեմմիի առաջին մրցանակաբաշխությունից[2][3][4][5][6]։
«Գրեմմիի» 54-րդ մրցանակաբաշխության ղեկավարության համաձայն, մրցանակը հանձնվում է «կոմերցիոն թողարկված սինգլներին կամ երգերին՝ նոր վոկալային կամ գործիքային ձայնագրություններով։ Նախորդ տարվա ալբոմի ստեղծագործությունը կարող է առաջադրվել այն պայմանով, եթե երգը չի թողարկվել նախորդ տարի, իսկ ալբոմը չի ստացել «Գրեմմի»։ Մրցանակը ստանում են կատարողները, պրոդյուսերները, ձայնային ինժեներները և/կամ միքսերները»։ Սկսած Գրեմմիի 55-րդ մրցանակաբաշխությունից, մասթերինգի ինժեներները նույնպես համարվում են նոմինանտներ և կարող են առաջադրվել տվյալ անվանակարգում[7]։
«Տարվա ձայնագրություն» անվանակարգը կապված է «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ» անվանակարգերի հետ, սակայն հայեցակարգով տարբերվում է նրանցից`
Մրցանակը այս անվանակարգում տրվում է 1959 թվականից[3]։
1965-1980 թվականներին «Տարվա ձայնագրություն» անվանակարգում առաջադրված արտիստն, ով նաև իր սեփական ձայնագրության պրոդյուսերն էր, ստանում էր մեկ Գրեմմի, որպես արտիստ և լրացուցիչ Գրեմմի, որպես պրոդյուսեր։
Փոլ Սայմոնը այս անվանակարգում հաղթանակների քանակով համարվում է ռեկորդակիր՝ երեք անգամ («Mrs. Robinson», «Bridge over Troubled Water», «Graceland»)։ Երգչուհի Ռոբերտա Ֆլեքը դարձել է առաջինը, ով կարողացել է այս անվանակարգում հաղթել երկու տարի շարունակ՝ 1973 և 1974 թվականներին «The First Time Ever I Saw Your Face» և «Killing Me Softly with His Song» երգերի համար։ Այս հաջողությունը կրկնել կարողացել է միայն U2 խումբը («Beautiful Day» (2001) և «Walk On» (2002))[3]։
Այլ կատարողներն, ովքեր կարողացել են ստանալ երկու Գրեմմի այս անվանակարգում, դարձել են Հենրի Մանչինին («Moon River», «Days of Wine and Roses»), Արտ Գարֆանկելը («Mrs. Robinson», «Bridge Over Troubled Water»), The 5th Dimension-ը («Up, Up And Away», «Aquarius/Let the Sunshine In»), Էրիկ Կլեպտոնը («Tears in Heaven», «Change the World»), Նորա Ջոնսը («Don’t Know Why», «Here We Go Again»), Մարկ Ռոնսոնը («Rehab», «Uptown Funk») և Ադելը («Rolling in the Deep», «Hello»)[3]։
Ֆրենկ Սինատրան առաջադրումների քանակով ռեկորդակիր է ոչ միայն տղամարդկանց, այլ նաև բոլոր արտիստների շրջանում՝ յոթ անգամ, սակայն հաղթել նա կարողացել է միայն մեկ անգամ՝ 1967 թվականին «Strangers In The Night» երգով։ Բրիտանական The Beatles խումբը երաժշտական խմբերի շրջանում այս անվանակարգում ամենաշատ առաջադրումներն ունի՝ չորս անգամ («I Want to Hold Your Hand», «Yesterday», «Hey Jude» և «Let it Be»), սակայն այդպես էլ չի կարողացել հաղթել ոչ մի անգամ։ Բարբրա Ստրեյզանդը կանանց շրջանում առաջադրումներով առաջինն է՝ հինգ անգամ («Happy Days Are Here Again», «People», «Evergreen (Love Theme from A Star Is Born)», «You Don’t Bring Me Flowers» и «Woman In Love»), սակայն, ինչպես The Beatles-ը, այդպես էլ չի կարողացել հաղթել[3]։
Գրեմմիի ամբողջ պատմության մեջ միայն յոթ արտիստներ են կարողացել հաղթել միառժամանակ «Տարվա ձայնագրություն» և «Լավագույն նոր արտիստ» անվանակարգերում՝ Բոբբի Դարինը (1960), Քրիստոֆեր Քրոսը (1981), Շերիլ Քրոուն (1995), Նորա Ջոնսը (2003), Էմի Ուայնհաուսը (2008), Սեմ Սմիթը (2015) և Բիլլի Այլիշը (2020)[3][8]։
Պատմության մեջ չորս անգամ առաջադրվածների շրջանում կանայք ճնշող մեծամասնություն են կազմել (4-ը 5-ից), սակայն երկու դեպքում կանայք պարտվել են։ 2015 թվականին հաղթել է Սեմ Սմիթը (առաջադրվածների շարքում եղել են Սիան, Մեգան Թրեյնորը, Թեյլոր Սվիֆթը և Իգի Ազալիան), իսկ 1977 թվականին հաղթել է Eagles խումբը (առաջադրվածների շարքում եղել են Լինդա Ռոնստադտը, Քրիստալ Գեյլը, Բարբրա Ստրեյզանդը և Դեբբի Բունը)[9]։
Տարեթիվ | Հաղթողներ | Երգ | Առաջադրվածներ | Պատկեր | Ծան․ |
---|---|---|---|---|---|
2020 | Բիլլի Այլիշ | «Bag Guy» |
|
[10] | |
2021 | Բիլլի Այլիշ | «Everything I Wanted» |
|
[11] |
Տարեթիվ | Հաղթողներ | Երգ | Առաջադրվածներ | Պատկեր | Ծան․ |
---|---|---|---|---|---|
2009 | Էլիսոն Կրաուս և Ռոբերտ Պլանտ | «Please Read the Letter» |
|
[25] | |
2008 | Էմի Ուայնհաուս | «Rehab» |
|
[26] | |
2007 | Dixie Chicks | «Not Ready to Make Nice» |
|
[27] | |
2006 | Green Day | «Boulevard of Broken Dreams» |
|
[28] | |
2005 | Ռեյ Չարլզը Նորա Ջոնսի մասնակցությամբ | «Here We Go Again» |
|
[29] | |
2004 | Coldplay | «Clocks» |
|
[30] | |
2003 | Նորա Ջոնս | «Don't Know Why» |
|
[31] | |
2002 | U2 | «Walk On» |
|
[32] | |
2001 | U2 | «Beautiful Day» |
|
[33] | |
2000 | Santana | «Smooth» |
|
[34] |
Տարեթիվ | Հաղթողներ | Երգ | Առաջադրվածներ | Պատկեր | Ծան․ |
---|---|---|---|---|---|
1999 | Սելին Դիոն | «My Heart Will Go On» |
|
[35] | |
1998 | Շոն Քոլվին | «Sunny Came Home» |
|
[36] | |
1997 | Էրիկ Կլեպտոն | «Change the World» |
|
[37] | |
1996 | Սիլ | «Kiss from a Rose» |
|
[38] | |
1995 | Շերիլ Քրոու | «All I Wanna Do» |
|
[39] | |
1994 | Ուիթնի Հյուսթոն | «I Will Always Love You» |
|
[40] | |
1993 | Էրիկ Կլեպտոն | «Tears in Heaven» |
|
[41] | |
1992 | Նատալի Քոուլ և Նաթ Քինգ Քոլ | «Unforgettable» |
|
[42] | |
1991 | Ֆիլ Քոլինզ | «Another Day in Paradise» |
|
[43] | |
1990 | Բեթ Միդլեր | «Wind Beneath My Wings» |
|
[44] |
Տարեթիվ | Հաղթողներ | Երգ | Առաջադրվածներ | Պատկեր | Ծան․ |
---|---|---|---|---|---|
1989 | Բոբբի Մաքֆերինի | «Don’t Worry, Be Happy» |
|
[45][46] | |
1988 | Փոլ Սայմոն | «Graceland» |
|
[47][48] | |
1987 | Սթիվ Ուինվուդ | «Higher Love» |
|
[49][50] | |
1986 | USA for Africa | «We Are the World» |
|
[51][52] | |
1985 | Թինա Թըրներ | «What’s Love Got to Do with It» |
|
[53][54] | |
1984 | Մայքլ Ջեքսոն | «Beat It» |
|
[55][56] | |
1983 | Toto | «Rosanna» |
|
[57][58] | |
1982 | Քիմ Քարնիս | «Bette Davis Eyes» |
|
[59][60] | |
1981 | Քրիստոֆեր Քրոս | «Sailing» |
|
[61][62] | |
1980 | The Doobie Brothers | «What a Fool Believes» |
|
[63][64] |
Տարեթիվ | Հաղթողներ | Երգ | Առաջադրվածներ | Պատկեր | Ծան․ |
---|---|---|---|---|---|
1979 | Բիլլի Ջոել | «Just the Way You Are» |
|
[65][66] | |
1978 | Eagles | «Hotel California» |
|
[67][68] | |
1977 | Ջորջ Բենսոն | «This Masquerade» |
|
[69][70] | |
1976 | Captain & Tennille | «Love Will Keep Us Together» |
|
[71][72] | |
1975 | Օլիվիա Նյուտոն-Ջոն | «I Honestly Love You» |
|
[73][74] | |
1974 | Ռոբերտա Ֆլեք | «Killing Me Softly with His Song» |
|
[75][76] | |
1973 | Ռոբերտա Ֆլեք | «The First Time Ever I Saw Your Face» |
|
[77][78] | |
1972 | Քերոլ Քինգ | «It’s Too Late» |
|
[79][80] | |
1971 | Simon & Garfunkel | «Bridge over Troubled Water» |
|
[81][82] | |
1970 | The 5th Dimension | «Aquarius/Let the Sunshine In» |
|
[83][84] |
Տարեթիվ | Հաղթողներ | Երգ | Առաջադրվածներ | Պատկեր | Ծան․ |
---|---|---|---|---|---|
1969 | Simon & Garfunkel | «Mrs. Robinson» |
|
[85][86] | |
1968 | The 5th Dimension | «Up, Up and Away» |
|
[87][88] | |
1967 | Ֆրենկ Սինատրա | «Strangers in the Night» |
|
[89][90] | |
1966 | Հերբ Ալպերտ և The Tijuana Brass | «A Taste of Honey» |
|
[91][92] | |
1965 | Սթեն Հենց և Ժոան Գիլբերտո | «The Girl from Ipanema» |
|
[93][94] | |
1964 | Հենրի Մանչինի | «Days of Wine and Roses» |
|
[95][96] | |
1963 | Թոնի Բենեթ | «I Left My Heart in San Francisco» |
|
[97][98] | |
1962 | Հենրի Մանչինի | «Moon River» |
|
[99][100] | |
1961 | Փերսի Ֆեյտ | «Theme from A Summer Place» |
|
[101][102] | |
1960 | Բոբբի Դարին | «Mack the Knife» |
|
[103][104] |
Տարեթիվ | Հաղթողներ | Երգ | Առաջադրվածներ | Պատկեր | Ծան․ |
---|---|---|---|---|---|
1959 | Դոմինիկո Մոդունյո | «Nel Blu Dipinto Di Blu (Volare)» |
|
[104][105] | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.