հայ կինոռեժիսոր From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Գևորգի Մելիք-Ավագյան (հունիսի 21, 1920[1][2], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - հոկտեմբերի 23, 1994, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային հայ կինոռեժիսոր և կինոդրամատուրգ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1974), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966)։ Հայրենական պատերազմի մասնակից։
Գրիգոր Մելիք-Ավագյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1920[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1994 (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1951)[3] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0577738 |
Գրիգոր Մելիք-Ավագյանը ծնվել է 1920 թվականին Թիֆլիսում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին[4]։ 1939 թվականին զինակոչվել է Կարմիր բանակ, նույն թվականի սեպտեմբերի 19-ից մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը Պերեմինա քաղաքի մոտ, միացել է Դոնի կազակների գվարդիական 56-րդ կորպուսին։ 1945 թվականի Մայիսի 9-ը դիմավորել է ավստրո-շվեյցարական սահմանի վրա, Մինց քաղաքում։ Գրիգորը պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով, մի շարք մարտական մեդալներով։ 1946 թվականին զորացրվելուց հետո ընդունվել և 1951 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտը (ՎԳԻԿ) (Իգոր Սավչենկոյի արվեստանոցը)։ 1947-1951 թվականներին աշխատել է Կիևի կինոստուդիայում որպես ռեժիսորի օգնական։ 1951 թվականից Հայֆիլմի ռեժիսորն է։ Նկարահանել է ավելի քան 20 փաստագրական ֆիլմեր։ Մելիք-Ավագյանի ֆիլմերից են՝ «Սիրտը երգում է» (1956), «Մոր սիրտը» (1958) «Երգում է Գոհար Գասպարյանը» (1963), «Ինչու է աղմկում գետը» (1961), «Արևածագից առաջ» (1962), «Անցյալի արձագանքները» (1971), «Կամոյի վերջին սխրանքը» (1974) թվականին, Ստեփան Կևորկովի համագործակցությամբ), «Մեռիր ձիու վրա» (1980) և այլն։ Նկարահանել է նաև մի շարք կարճանետրաժ և վավերագրական ֆիլմեր, ինչպես «Մանրուք» (1952), «Բարև Արտյոմ» (1963), «Քայլերգ» (1965), «Մի ղողանջիր զանգ, մի ղողանջիր» (1968), «Գարուն ա , ձուն ա արել» (1969) «Պրելյուդ» (1970) և «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարները։ 1977 թվականին Գրիգոր Մելիք-Ավագյանը էկրանավորեց «Բաղդասարը բաժանվում է կնոջից» հայկական առաջին ֆիլմ-մյուզիքլը (ըստ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» կատակերգության[5][6]։
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1985 | Խնձորի այգին |
1983 | Վերադարձի գինը |
1979 | Մահկանացուդ կնքիր թամբին |
1976 | Բաղդասարը բաժանվում է կնոջից |
1973 | Կամոյի վերջին սխրանքը |
1970 | Անցյալի արձագանքները |
1969 | Գարուն ա, ձուն ա արել |
1966 | Մեր քաղաքի մարդիկ
|
1963 | Երգում է Գոհար Գասպարյանը |
1961 | Լուսաբացից առաջ |
1958 | Ինչու է աղմկում գետը |
1957 | Մոր սիրտը |
1956 | Սիրտն է երգում |
1954 | Մանրուք |
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1969 | Գարուն ա, ձուն ա արել |
1966 | Մեր քաղաքի մարդիկ
|
1963 | Երգում է Գոհար Գասպարյանը |
1956 | Սիրտն է երգում |
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1986 | Քանի դեռ ապրում ենք… |
1982 | Սիրամարգի ճիչը |
1980 | Համր վկան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.