հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Գևորգ Պապոյան (փետրվարի 11, 1987, Ուջան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, ՀՀ ԱԺ 7-րդ[2][3] և 8-րդ գումարումների պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահն է 2022 թվականից։
Գևորգ Պապոյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2019 - 2021 | ||||
| ||||
02.08.2021 - 04.03.2024 | ||||
| ||||
12.08.2021 - 04.03.2024 | ||||
| ||||
2022 թվականից | ||||
| ||||
05.03.2024 թվականից | ||||
Կուսակցություն՝ | ՔՊ (2018-ներկա) ՀՀԿ (2005-2018)[1] | |||
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան | |||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | փետրվարի 11, 1987 (37 տարեկան) | |||
Ծննդավայր | Ուջան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Ծնվել է 1987 թվականի փետրվարի 11-ին Արագածոտնի մարզի, Ուջան գյուղում։
2008 թվականին ավարտել է Հայաաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ 2011 թվականին՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան։ Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ։ Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի և գիտական տասնյակ հոդվածների։
2008-2009 թվականներին աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում։ 2009-2013 թվականներին աշխատել է «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ում որպես մարկետինգային հետազոտությունների մասնագետ։ 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում։ 2015-2018 թվականներին եղել է «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարկետինգի բաժնի ղեկավար։ 2018-2019 թվականներին՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի փոխտնօրեն։
Ըստ Հայաստանի հանրապետական կուսակցության տարածած հայտարարության՝ 2005-2018 թվականներին Գևորգ Պապոյանը անդամակցել է ՀՀԿ-ին։ ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության որոշման համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 3-ին վերջինս հեռացվել է կուսակցությունից՝ ներկուսակցական աշխատանքներին չմասնակցելու և կուսակցության կարգապահությունը խախտելու պատճառների ուժով[1]։
Անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ ինքը նշյալ կուսակցությանն անդամակցել է մինչև 2007 թվականի հոկտեմբեր ամիսը[4] և որ իր անդամակցությունը բացառապես կրել է ֆիկտիվ բնույթ[1]։
Հպարտությամբ եմ ասում, որ ես ՀՀԿ-ից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ բոլորը մտնում էին ՀՀԿ, չեմ էլ թաքցնում, որ մինչեւ 2012 թվականին համակրել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները։ - Գևորգ Պապոյան |
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
2021 թվականի հունիսի 20-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2022 թվականից՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահն է։
2024 թվականի փետրվարի 26-ին վայր է դրել պատգամավորական մանդատը։ Լիազորությունները դադարեցվել են մարտի 4-ին։
2024 թվականի մարտի 5-ին նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։
2020 թվականի մարտի 7-ին Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցություն ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել է, որ 2019 օգոստոսի 2-ին «Gevorg papoyan parl» մականունով մասնակիցը, ապա՝ 2020 թվականի մարտի 6-ին «Gevorg Papoyan 87» մականունով մասնակիցը, փորձել են սրբագրել սույն՝ Գևորգ Պապոյան հոդվածը Հայերեն Վիքիպեդիայում, հանելով Պապոյանի կենսագրության այն հատվածը, որտեղ ասվում է վերջինիս 2005-2018 թվականներին Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամակցելու մասին[5]։ Խաժակյանի պնդմամբ, մասնակիցների մականունները և կատարված խմբագրումների բովանադակությունը վկայուն են այն մասին, որ սրբագրումները կատարել է հենց Գևորգ Պապոյանը, փորձելով «սրբագրել» սեփական կենսագրությունը[5]։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը ռազմական ներխուժում իրականացրեց Արցախի Հանրապետության վրա, ամբողջությամբ բռնազավթեց այն և իրականացրեց հայերի էթնիկ զտում, Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ հենց այդ օրն է Հայաստանի իրական անկախության օրը[6][7]։
Ամուսնացած է, ունի 1 զավակ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.