Հայաստանի Ազգային ժողով

From Wikipedia, the free encyclopedia

Հայաստանի Ազգային ժողով
Remove ads

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմին։

Արագ փաստեր Հայաստանի Ազգային ժողով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Տեսակ ...
Remove ads

Համառոտ պատմություն

  • 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ պետություն։ Ձևավորվեց երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը։
  • 1919 թվականի մայիսի 27-ի համար 1427 գրությամբ Հայաստանի Հանրապետության Մինիստր-Նախագահ Ա․Խատիսյանը արևմտահայությանն է հատկացնում 12 տեղ խորհրդարանում։ Այսպիսով երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը պաշտոնապես կազմված էր արևելայության և արևմտահայության ներկայացուցիչներից[1]։
  • 1990 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը (260 պատգամավոր) ձևավորվեց մեծամասնական ընտրակարգով՝ 2 փուլով՝ մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Նոր խորհրդարանում ներկայացվեցին երկու քաղաքական ուժեր՝ ՀՀՇ-ն և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։ Պատգամավորական խմբերն էին՝ «Հանրապետություն» (38 պատգամավոր), «Արցախ» (11 պատգամավոր), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգամավոր), «Ազգային առաջադիմություն» (10 պատգամավոր), ՀՅԴ-ն վերակազմակերպվեց պատգամավորական խմբի (12 պատգամավոր)։
  • 1990 թվականի օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
  • 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի հռչակվեց անկախ հանրապետություն։
  • 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց նախագահ, իսկ ԳԽ նախագահ դարձավ Բաբկեն Արարքցյանը։
  • 1995 թվականի հուլիսի 5-ին ընդուննվեց Հայաստանի Սահմանադրությունը։ Նույն օրն անցկացվեցին նաև Հայաստանի Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունները։
Remove ads

Ազգային ժողովն ըստ գումարումների

Առաջին գումարման խորհրդարան (1995)

190 պատգամավոր, որոնցից 150-ը ընտրվել են մեծամասնական համակարգով, իսկ 40-ը՝ կուսակցական ցուցակներով[2]։

Մանրամասն տեղեկատվություն Կուսակցություն, խմբակցություն, Քվեներ ...

Երկրորդ գումարման խորհրդարան (1999)

131 պատգամավոր, որոնցից 75-ն ընտրվել են մեծամասնական համակարգով, 56-ը՝ կուսակցական ցուցակներով[2]։

Մանրամասն տեղեկատվություն Կուսակցություն, խմբակցություն, Քվեներ ...

Երրորդ գումարման խորհրդարան (2003)

131 պատգամավոր, որոնցից 56 ընտրվել են մեծամասնական համակարգով, 75-ը՝ կուսակցական ցուցակներով։

Մանրամասն տեղեկատվություն Կուսակցություն, խմբակցություն, Քվեներ ...

Չորրորդ գումարման խորհրդարան (2007)

131 պատգամավոր, որոնցից 41֊ն ընտրվել է մեծամասնական համակարգով, 90-ը՝ կուսակցական ցուցակներով։ Ընտրությունների արդյուքնով 131 պատգամավորական մանդատներից 65 տեղ ստացավ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 25 տեղ, ՀՅԴ-ն՝ 16 տեղ, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 8 տեղ, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 7 տեղ, «Դաշինք» կուսակցությունը՝ 1 տեղ (մեծամասնական ընտրակարգով ընտրված), անկախ պատգամավորները՝ 10 տեղ[4]։

2011 թվականի հունիսի 10-ի տվյալներով խորհրդարանում գործում էին հետևյալ խմբակցությունները՝

Մանրամասն տեղեկատվություն Կուսակցություն, Քվեներ ...

Հինգերորդ գումարման խորհրդարան (2012)

2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 8 կուսակցություն և կուսակցական խմբակցություն, որոնք պայքարում էին Ազգային ժողովում համամասնական ընտրակարգով բաշխվող 90 մանդատների համար։ Մեծամասնական ընտրակարգով բաշխվող 41 մանդատների համար պայքարում էր 137 թեկնածու[2]։

Խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը մասնակցեց 1 572 858 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 62,33 %-ը։ Համապետական խորհրդարանական ընտրություններին կարող էր մասնակցել 2,594 միլիոն ընտրող[5]։

Մանրամասն տեղեկատվություն Կուսակցություն, Քվեներ ...

Վեցերորդ գումարման խորհրդարան (2017)

2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն[6][7]։

Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, վեցերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորների 50 %-ը անցել են համամասնական ցուցակով, իսկ մյուս 50%՝ վարկանիշային ընտրակարգով[8]։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Հայաստանի Ազգային Ժողովի վեցերորդ գումարման Ազգային Ժողովը կունենա հետևյալ տեսքը՝

Մանրամասն տեղեկատվություն Կուսակցություն, Մանդատներ ...
Remove ads

Վերջին ընտրություններ

Մանրամասն տեղեկատվություն Կուսակցություն / դաշինք, Ձայներ ...

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads