Դալիի տիեզերք
From Wikipedia, the free encyclopedia
Դալիի տիեզերք (անգլ.՝ Dalí Universe), Սալվադոր Դալիի արվեստի գործերի և բրոնզե քանդակների հավաքածու, որը ճամփորդությունների միջոցով ներկայացվում է տարբեր երկրներում։ Հավաքածուն ներառում է բրոնզե քանդակներ, պատկերազարդ գրքեր, ապակե և ոսկե քանդակներ։ 2015 թվականին «Դալիի տիեզերք» միջազգային ցուցադրությունը կայացել է Շանհայում, 2016 թվականին եվրոպական շոուն տեղի է ունեցել Բելգիայի Լիեժ քաղաքում։ «Դալիի տիեզերք» ցուցադրության մշտական վայրը Փարիզի «Espace Dalí» տարածքն է։
Արագ փաստեր Դալիի տիեզերք, Տեսակ ...
Դալիի տիեզերք | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Լամբեթ |
Հասցե | County Hall, Belvedere Road, London, SE1 7BP |
Հիմնադրվել է | 2000 |
Փակել
«Դալիի տիեզերք» ցուցադրության անունն առաջացել է իսպանացի սյուռեալիստ Սալվադոր Դալիի աշխատանքների Լոնդոնի Սաուֆ բենքի կիսամշտական ցուցադրություններից հետո, որը 2010 թվականին փակվել է։