From Wikipedia, the free encyclopedia
Դայդո Ֆլորիան Կլու դը Բունեվիալ Արմսթրոնգ[5] (անգլ.՝ և ֆր.՝ Dido Florian Cloud de Bounevialle Armstrong, դեկտեմբերի 25, 1971[1][2][3], Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի փոփ երգչուհի, հանդես է գալիս իր իսկական անվամբ՝ Dido:
Դայդո | |
---|---|
Ի ծնե անուն | բրիտանական անգլերեն՝ Florian Cloud de Bounevialle Armstrong |
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1971[1][2][3] (52 տարեկան) Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | փոփ[4], փոփ ռոք և ժամանակակից ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո և մեցցո-սոպրանո |
Գործիքներ | կիթառ[4], դաշնամուր, դափ, վոկալ[4], հարվածային գործիք, բլոկֆլեյտա և երաժշտական ստեղնաշար[4] |
Լեյբլ | RCA Records, Արիստայի Գրառումները և Sony Music |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Վեսմինստերի դպրոց և Լոնդոնի քաղաքի աղջիկների դպրոց |
Կայք | didomusic.com |
Dido (singer) Վիքիպահեստում |
Դայդոն կիսով չափ ֆրանսիացի է։ Մայրը՝ ֆրանսուհի Քլերը, գրական գործակալ է, իսկ ազատ ժամանակ՝ բանաստեղծուհի[6], իսկ հայրը՝ իռլանդացի Ուիլյամ Արմսթրոնգը, գրահրատարակիչ է[7][8]։ Ծնողները մկրտության ժամանակ նրան տվել են Ֆլորիան անունը, բայց ընտանեկան միջավայրում անվանում են Դայդո։ Ըստ դավանանքի՝ Դայդոն կաթոլիկ է։ Վեց տարեկանից հաճախել է Լոնդոնի Հիլդհոլսկյան երաժշտական դպրոցը։ Տասը տարեկանում նա արդեն տիրապետում էր դաշնամուր, ջութակ և բլոկֆլեյտա երաժշտական գործիքներին։ Ի դեպ, այդ ֆլեյտան Ֆլորիանը մի անգամ գողացել է դպրոցից[9]։
Ամուսնացած է Ռոեն Գեվինի հետ։ 2011 թվականի հուլիսին ծնվել է նրանց որդին՝ Սթենլին[10]։
Դայդոն իր կարիերան սկսել է որպես հրավիրված երգչուհի «Faithless» խմբում, որտեղ մասնակցում էր իր եղբայրը՝ Ռոլլո Արմսթրոնգը։ Դայդոյի մասնակցությամբ ձայնագրված «Faithless»-ի երկու ալբոմները՝ «Reverence»-ը և «Sunday 8pm»-ը, դարձել են պլատինե։ «No Angel» ալբոմը 2001 թվականին դարձել է ամենավաճառվող ալբոմը Մեծ Բրիտանիայում։ Նրա երկրորդ ալբոմը՝ «Life for Rent»-ը, թողարկվել է 2003 թվականի վերջին։
Դայդոյի կարիերան սկսվել է 1997 թվականին, երբ «Arista Record»-ից «Clive Davis»-ի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ ձայնագրվել է նրա առաջին ալբոմը՝ «The Highbury Fields»-ը։ 1997 թվականի ապրիլին ձայնագրվել է «Զգուշացեք, դռները փակվում են» ֆիլմի սաունդթրեքը՝ «Thank you» երգը։ Ավելի ուշ այս երգն օգտագործվել է ամերիկյան «HBO» ընկերության «Եթե պատերը կարողանային խոսել 2» ֆիլմում։
1999 թվականին «Here with Me» երգը հայտնվել է «Պանդուխտների քաղաք» հեռուստասերիալի գրադրվագում։ Նույն տարվա հունիսին թողարկվել է նրա առաջին CD-ն՝ «No Angel»-ը, որն ուշադրության է արժանացել լոնդոնյան մամուլի կողմից։
Դայդոն համաշխարհային հռչակ է ձեռք բերել այն բանից հետո, երբ 2000 թվականին ամերիկացի ռեփեր Էմինեմը իր «Stan» երգի համար օգտագործել է Դայդոյի «No Angel» ալբոմի «Thank You» երգի կրկներգը։ Էմինեմի «The Marshall Mathers LP» ալբոմը, և մասնավորապես «Stan» երգը, ակտիվորեն քննարկվել են համաշխարհային մամուլում, և Դայդոն չէր կարող աննկատ մնալ։ Ավելին, նա նկարահանվել է այդ երգի տեսահոլովակում, որտեղ խաղացել է Սթենի ընկերուհու դերը։ «MTV»-ին տված հարցազրույցում Դայդոն խոսել է համագործակցության մասին․
Դայդոն մասնակցել է Սթինգի շրջագայությանը Մեծ Բրիտանիայում, թողարկել երկրորդ սինգլը՝ «Thank You»-ն։ 2001 թվականի հուլիսին «No Angel» ալբոմը չորրորդ անգամ դարձել է պլատինե։ 2001 թվականին Դայդոն առաջադրվել է «Brit Awards»-ում՝ որպես բրիտանացի լավագույն երգիչներից մեկը։
2001 թվականի օգոստոսին՝ ավարտելով Հյուսիսային Ամերիկայի շրջագայությունը, Դայդոն սկսել է աշխատել նոր ալբոմի վրա՝ «Life for Rent»: «Life for Rent» երգը գրել է հոր ժամանակավոր ապաքինումից հետո։ Բրիտանացի քննադատները նրան անվանել են 2003 թվականի առավել վառ վերադարձ։ Երգչուհին նոր սկավառակը գրել է իր եղբոր՝ «Faithless»-ի անդամ Ռոլլոյի և Մադոննայի հետ աշխատող Ռիք Նոուլսի համահեղինակությամբ։ «White Flag»-ը ալբոմի առաջին սինգլն է։ Դայդոն կարծում է, որ հատկապես առաջին երգն է ներկայացնում ամբողջ ալբոմը։
2013 թվականի մարտի 4-ին կայացել է չորրորդ ստուդիական ալբոմի՝ «Girl Who Got Away»-ի թողարկումը[11][12]։
Անվանակարգեր՝ Բրիտանացի լավագույն կին սոլո արտիստ
Անվանակարգեր՝ լավագույն կին - նոր արտիստ
Անվանակարգեր՝ «Thank You» - լավագույն կանացի տեսահոլովակ։ Էմինեմի «Stan» երգի տեսահոլովակի նկարահանումներին մասնակցությունը նրան տվել է ևս 5 անվանակարգ՝ տարվա տեսահոլովակ, լավագույն տղամարդկային տեսահոլովակ, լավագույն ռեփ տեսահոլովակ, լավագույն ուղղություն (Dr. Dre & Philip Atwell), լավագույն կինեմատոգրաֆիա (Dakek Wolski):
Տարի | Անվանում | Դիրքը չարտերում | Վաճառքներ/վկայագրեր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Բրիտանիա | Ֆրանսիա | Գերմանիա | Ավստրալիա | Իտալիա | ԱՄՆ | Կանադա | |||
1995 | «Odds & Ends» 1
|
||||||||
1999 | «No Angel»
|
Համաշխարհային վաճառք՝ 15 264 194[13] IFPI: 5 անգամ պլատինե RIAA: 4 անգամ պլատինե BPI: 10 անգամ պլատինե | |||||||
2003 | «Life for Rent»
|
Համաշխարհային վաճառք՝ 12 253 000[14] IFPI: 5 անգամ պլատինե RIAA: 2 անգամ պլատինե BPI: 9 անգամ պլատինե | |||||||
2008 | «Safe Trip Home»
|
||||||||
2013 | «Girl Who Got Away»
|
||||||||
2019 | «Still on My Mind»
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.