Դանիել Բարենբոյմ
իսրայելցի դիրիժոր, դաշնակահար / From Wikipedia, the free encyclopedia
Դանիել Բարենբոյմ (գերմ.՝ Daniel Bahrenbäum, նոյեմբերի 15, 1942(1942-11-15)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի և իսրայելցի դիրիժոր, դաշնակահար։ Սերում է Ռուսաստանից արտագաղթած հրեական ընտանիքում։ Բնակվում է Բեռլինում։
Դանիել Բարենբոյմ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Daniel Barenboim |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1942(1942-11-15)[1][2][3][…] (81 տարեկան) Բուենոս Այրես, Արգենտինա[4] |
Երկիր | Արգենտինա[5], Իսրայել[5], Իսպանիա[5] և Պաղեստին[5] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահար, դիրիժոր, երաժշտական ղեկավար և երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն |
Կրթություն | Մոցարտեում և Չիկիի երաժշտական ակադեմիա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Elena Bashkirova? |
Պարգևներ | |
Կայք | danielbarenboim.com |
Ստորագրություն | |
Daniel Barenboim Վիքիպահեստում |
Երաժշտությամբ սկսել է զբաղվել հինգ տարեկանից։ Երաժշտության նրա առաջին և միակ ուսուցիչներն էին ծնողները, որոնք երկուսն էլ դաշնակահարներ էին։ Հոր՝ Էնրիկե Բարենբոյմի (1913-1998) մի շարք սաներ հետագայում դարձել են հայտնի երաժիշտներ։ Առաջին անգամ համերգով հանդես է եկել ծննդավայրում՝ յոթ տարեկան հասակում։ 1952 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Իսրայել։
1954 թվականին մեկնել է Զալցբուրգ, որտեղ դիրիժորական արվեստ է սովորել Իգոր Մարկևիչի մոտ։ Այդուհանդերձ սկսվել է նրա համերգային գործունեությունը։
1975-1989 թվականներին ղեկավարել է Փարիզի նվագախումբը։
1991-2006 թվականներին ղեկավարել Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը։
1992 թվականից նաև վարում է Բեռլինի պետական օպերայի երաժշտական տնօրենի պաշտոնը։
2006 թվականից Միլանի «Լա Սկալա» հռչակավոր օպերային թատրոնում աշխատել է որպես հրավիրված դիրիժոր, իսկ 2011 թվականից՝ գլխավոր դիրիժոր և երաժշտական ղեկավար։
Արգենտինայի և Իսրայելի քաղաքացի է. նաև ունի Պաղեստինի պետության և Իսպանիայի պատվո քաղաքացիություն։
Բարենբոյմը պաղեստինցիների իրավունքների սկզբունքային պաշտպան է։
1967-1973 թվականներին եղել է ամուսնացած անգլիացի թավջութակահարուհի Ժաքլին դյու Պրեի հետ, որի հետ ամուսնալուծության պատճառը վերջինիս հիվանդությունն էր։ 1980-ականներից ամուսնացած է դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովայի հետ, ում հետ ունեն երկու երեխա։
«Երևանյան Հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում 2014 թվականի մայիսի 13-ին Դանիել Բարենբոյմը համերգով հանդես է եկել Երևանում։