ֆրանսիացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Դավիդ Բելլ (ֆր․ David Belle, ապրիլի 29, 1973[1], Ֆեկան)՝ ֆրանսիացի դերասան և կասկադյոր է։
Դավիդ Բելլը ծնվել է 1973 թ. ապրիլի 29-ին Ֆրանսիայի Ֆեկան քաղաքում։ Նա ծնունդով այդքան էլ հարուստ ընտանիքից չէր, ով սկզբում ապրում էր Ֆրանսիայի Ֆեկան քաղաքում, իսկ հետո տեղափոխվեց Լե-Սաբլ-դը Օլոն և այնտեղ անցկացրեց իր կյանքի 14 տարիները։ Նա հետաքրքրված էր սպորտով՝ թեթև աթլետիկայով, գիմնաստիկայով։ 15 տարեկան հասակում թողնում է դպրոցը, որպեսզի ամբողջովին տրվի սպորտին։
Դավիդ Բելլը նկարահանվել է տարբեր երաժշտական տեսահոլովակներում։ Հետո Բելլը որոշում է փորձել իրեն ֆիլմերում նկարահանվելու ասպարեզում։ Սկսնակ դերասանը հանդիպում է Յուբեր Կունդեի հետ։ Յուբերը Դավիդին ծանոթացնում է թատրոնի արվեստի հետ և օգնում է նրան անել առաջին քայլերը կինոթատրոնի աշխարհում։ Սկզբում Դավիդը նկարահանվում է կարճամետրաժ և հեռուստատեսային ֆիլմերում։
Դավիդը գնալով ճանաչում է ստանում և շուտով նա նկարահանվում է ռեժիսոր Ֆրանկ Նիքոթրայի «L'Engrenages» և Բրայան դե Պալմի «Ճակատագրական կինը» ֆիլմերում։ Նրանից հետո, երբ Դավիդ Բելլը նկարահանվում է BBC-ի[2], Nissan-ի և Nike-ի գովազդներում, նա հնարավորություն է ունենում իրեն ցույց տալու՝ խաղալ Սիրիլ Ռաֆֆաելլիի հետ «13-րդ թաղամասը» մարտաֆիլմում։
Դավիդն ունի երեք երեխա՝ Սեբաստյենը, Բենջամինը և Իսայան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.