BBC

բրիտանական հեռուստա-ռադիո և ինտերնետ հեռարձակման խոշոր ընկերություն From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Բրիտանական հեռարձակման կորպորացիա, կրճատ՝ «Բի-բի-սի» (անգլ.՝ British Broadcasting Corporation, կրճատ՝ BBC), բրիտանական հեռուստա-ռադիո և ինտերնետ հեռարձակման խոշոր ընկերություն[1]։ Աշխարհի հզորագույն մեդիակորպորացիաներից է, իրականացնում է ներքին և միջազգային եթերային հեռարձակում։ Ընկերությունը ոչ պետական ԶԼՄ է, իրենից ներկայացնում է հասարակական կազմակերպություն իր վերահսկման խորհրդով, որը կազմված է 12 վստահյալներից՝ նշանակվելով Եղիսաբեթ II թագուհու կողմից[2][3]։ Ընկերությունը ունի մոտ 23,000 աշխատակից, և այդ ցուցանիշով աշխարհում առաջինն է մեդիաընկերությունների շարքում[4][5][6]։

Արագ փաստեր British Broadcasting Corporation, 🌐 ...

Ընկերությունը հիմնվել է 1922 թվականի հոկտեմբերի 18-ին[7], միջազգային հեռարձակումը սկսել է 1932 թվականից[8]։ Փորձնական հեռուստատեսային հեռարձակումը սկսվել են 1929 թվականից, և 1930 թվականից անցել պարբերական հեռուստաեթերի Brookmans Park. Baird’s ընկերության անտենայի շնորհիվ, որն այժմ հայտնի է որպես BBC One:

1974 թվականին առաջինն է ներկայացրել «Ceefax» տելետեքստի համակարգը։

2003 թվականի հուլիսին «Բի-բի-սի»-ն սկսեց հաղորդումներ հեռարձակել Astra 2D Երկրագնդի արհեստական արբանյակի օգնությամբ, ինչի համար ընկերությունը վճարեց 85 միլիոն ֆունտ ստերլինգ

2012 թվականի փետրվարի 29-ին ընկերությունը տոնեց միջազգային հեռարձակման 80-ամյակը։

BBC-ին պատկանում է երկու եթերային և երեք մալուխային/արբանյակային և 20 տարածքային հեռուստաալիներ Մեծ Բրիտանիայում, ներառյալ լրատվական BBC News ալիքը, 14 ազգային թվային ռադիոկայան, մի քանի ինտերնետային կայք, մոտ 40 ամսագրեր[9]։ Միջազգային BBC Worldwide ստորաբաժանմանը պատկանում են միջազգային BBC Prime, BBC Canada և BBC America հեռուստաալիքները։ Նաև ընկերությանը պատկանում է միջազգային շուրջօրյա BBC World News լրատվական հեռուստաընկերությունը։ BBC World Service հեռարձակվում է ողջ աշխարհում 32 լեզվով։ 2005 թ. Բի-բի-սի-ն ունեցել է 7,2 միլիարդ դոլարից ավել եկամուտ։

Remove ads

Հեռուստաալիքներ

Ռադիո

  • BBC Radio 1
  • BBC Radio 2
  • BBC Radio 3
  • BBC Radio 4
  • BBC Radio 5 Live
Թվային ռադիոկայաններ
  • BBC Radio 1Xtra
  • BBC Radio 4 Extra
  • BBC Radio 5 Live Sports Extra
  • BBC Radio 6 Music
  • BBC Asian Network

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads