հայ քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Դավիթ Երևանցի, իսկական անունը՝ Դավիթ Նիկոլի Բաբայան (օգոստոսի 22, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ (2014)։ Ապրում և ստեղծագործում է Փարիզում։
Դավիթ Երևանցի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968) |
Ստեղծագործություն(ներ) | Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, Երևանի պետական տիկնիկային թատրոն, Հայոց ցեղասպանության հուշարձան, «Ղարաբաղցի կինը» քանդակ, Կոմիտասի հուշարձան, Գրիգոր Հասրաթյանի հուշաքար, Վիլյամ Սարոյանի հուշարձան և «Վարք հավերժության» քանդակ |
Մասնագիտություն | քանդակագործ և գծանկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
David Yerevantsi Վիքիպահեստում |
Ծնվել է Երևանում։ 1968 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1965 թվականից եղել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մշտական մասնակից (Բուլղարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Իտալիա, Ճապոնիա, Չեխոսլովակիա, Բելգիա և այլն)։ 1970-1973 թվականներին մասնակցել է Շախմատի տան և Տիկնիկային թատրոնի շենքերի ձևավորման աշխատանքներին։ 1974 թվականից ապրում և ստեղծագործում է Փարիզում։ 1980 թվականին կատարել է Իսի լե Մուլինոյի հայկական եկեղեցու ճակատային մասի դեկորատիվ աշխատանքները։ 2007 թվականից՝ Արվեստի և գրականության ասպետ (Ֆրանսիա, մշակույթի և կոմունիկացիաների նախարարություն)։ 2012 թվականին պարգևատրվել է Վիլյամ Սարոյանի մեդալով[1]։
Քանդակներին բնորոշ են հին եգիպտական և ուրարտական արվեստի ավանդույթների արդիական վերաիմաստավորումները («Ուժ», 1984, բրոնզ, Փարիզ, «Կին», «Ղարաբաղցի կինը», երկուսն էլ՝ 1986 թ., բրոնզ, Երևան, Մեծ եղեռնին նվիրված երկու հուշարձան՝ 1980, 2000, բրոնզ, «Մարիաննա», 1995, հրակավ, երեքն էլ՝ Փարիզ, Գրիգոր Հասրաթյանին նվիրված հարթաքանդակ-կոմպոզիցիա, 2004, բազալտ, բրոնզ, Երևան)[4]։
Հեղինակ է նաև դրվագումների («Կոմիտաս», 1968, բրոնզ, «Աղջիկ», 1972, պղինձ և այլն), գեղանկարների, դիմանկարների, մեդալների, դեկորատիվ-կիրառական իրերի։
Դավիթ Երևանցու Կոմիտասի բրոնզաձույլ արձանը, «Կոմպոզիտոր, երգահան Կոմիտասի և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1500000 հայերի հիշատակին» մակագրությամբ, 2003 թվականին տեղադրվել է Փարիզի Կանադա հրապարակում։
Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Սոֆիայի պետական թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Փարիզի Հայկական թանգարանում, Փարիզի Դրամագիտության թանգարանում, Փարիզի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում, Պրահայի պետական թանգարանում, Փարիզի դրամապալատում, Երևանի Շախմատի տանը, Պրահայի Կիրառարական արվեստիի թանգարանում և այլ թանգարաններում ու մասնավոր պատկերասրահներում։
ինչպես նաև մի շարք հուշարձաններ աշխարհի տարբեր երկրներում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.