հայ ձեռնարկատեր, ձեռնարկատեր From Wikipedia, the free encyclopedia
Դավիթ Յան (հունիսի 3, 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գործարար, Էբբի համակարգչային ծրագրերի ընկերության հիմնադիր։
Դավիթ Յան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | MIPT Department of General and Applied Physics? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գյուտարար |
Պարգևներ և մրցանակներ | |
David Yan Վիքիպահեստում |
Հայրը չինացի է, իսկ մայրը՝ հայ, երկուսն էլ ֆիզիկոսներ, աշխատել են Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։ Ծնվել և մեծացել է Հայաստանում, ավարտել է ֆիզմաթ դպրոցը, ապա ուսումը շարունակել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետում՝ պաշտպանելով «DSL բառարանների նկարագրության լեզուն» թեմայով դիպլոմային աշխատանքը։ Այնուհետև նա պաշտպանել է ատենախոսությունը տեքստերի օպտիկական ճանաչողության տեխնոլոգիաների վերաբերյալ։ Դավիթ Յանը ABBYY ընկերության հիմնադիրն է և տնօրենների խորհրդի նախագահը։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, գիտության և տեխնիկայի ոլորտներում Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր։
1989 թվականին, սովորելով Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, Դավիթ Յանը միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիայի խնդիրների ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Մոսկալևի հետ համատեղ հիմնադրել է Bit Software ընկերությունը, որը 1997 թվականին վերանվանվել է ABBYY Software House-ի։ Ընկերությունը գործում է աշխարհի ավելի քան 8 երկրներում, նրա հաճախորդների թիվը կազմում է 30 մլն՝ 130 երկրներից։ Լինելով 21-ամյա ուսանող՝ Դավիթ Յանը ստեղծել է Lingvo էլեկտրոնային աշխարհահռչակ բառարանը, համակարգչային FINEREADER և այլ ծրագրերի հիմնադիրն է, որից օգտվում են միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում։ Նա նաև հանդիսանում է առաջին գրպանի համակարգչի ստեղծողը, որը նրան մեծ ճանաչում է բերել ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում[2]։
2018-ից մինչև 2021 թվականը Forbes անձնագրի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ երկու հարյուր գործարարների շարքում էր։ Ամուսնացած է, ունի երեք երեխա[3]։
ABBYY Software House (մինչև 1997 թ. BIT Software), ռուսական ծրագրային ապահովում արտադրող ընկերություն, որի հիմնական արտադրանքի ոլորտներն են՝ տեքստերի ճանաչում (OCR), կիրառական լեզվաբանություն և արհեստական ինտելեկտ, մասնավորապես՝ տեքստերի ճանաչման և բնական լեզուների մշակման զարգացում։
ABBYY ընկերության ամենահայտնի արտադրանքներից են տեքստերի ճանաչման ABBYY FineReader համակարգը և ABBYY Lingvo էլեկտրոնային բառարանների ընտանիքը։ ABBYY ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ Խմբի մեջ մտնող այլ ընկերությունները գտնվում են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում, Ուկրաինայում և այլուր Ռուսաստանում։ Ընկերության արտադրանքներով աշխարհում օգտվում են մոտ 30 միլիոն մարդ։
iiko ընկերությունը զբաղվում է ռեստորանների և հյուրանոցների, ինչպես նաև բենզալցակայանների բիզնեսի ավտոմատացման համակարգերի մշակմամբ։ Iiko-ն ստեղծել է CRM-համակարգը, որը հնարավորություն է տալիս հետևել վաճառքի գործընթացին և անվտանգությանը, ինչպես նաև դիտել ամբողջ լոգիստիկան օնլայն-ռեժիմում։ Iiko.NET ցանցը, որի զարգացման վրա ընկերությունն առաջիկայում պատրաստվում է կենտրոնացնել իր ուշադրությունը, իրենից ներկայացնում է սոցիալական ցանցում ներդրված համակարգ, որտեղ գնորդները կարող են կուտակել և փոխանցել ռեստորանային զեղչեր, ինչպես նաև վիրտուալ փողերով վճարումներ կատարել սրճարաններում և բենզալցակայաններում։ Օրինակ՝ ռեստորան այցելած մարդը՝ ներկայացնելով սոցիալական ցանցում իր ID համարը, կարող է ոչ միայն զեղչեր ստանալ, այլև վերադարձնել ծախսված գումարի մի մասը՝ այդ հաստատությունը խորհուրդ տալով իր ընկերոջը և ստանալով ռեստորանում զեղչ ընկերոջ հաշվի մոտավորապես 5-10%-ի չափով[4]։
2014 թվականին Դավիթ Յանը և GVA LaunchGurus-ի հիմնադիր, ամերիկացի գործարար Գերի Ֆաուլերը ԱՄՆ-ում ստեղծել են Findo ընկերությունը[5][6]։ 2016 թվականի սկզբին Դավիթ Յանը հայտարարեց Faindo համակարգի մեկնարկի մասին, որը կարող է աշխատել ձայնային հարցերի հետ, տեղեկատվություն, ֆայլեր, նամակներ և կոնտակտներ փնտրել ամպային կրիչներում, սոցիալական ցանցերում և օգտատերերի սարքերում` սմարթֆոններում, նոութբուքներում, համակարգիչներում։ Սկզբում համակարգը աշխատում էր միայն անգլերենով, բայց մշակողները հայտարարեցին նոր լեզուների ավելացման մասին կախված տարածաշրջանային կարիքներից։ Փնտրման համակարգը աշխատում է Dropbox, Evernote, Gmail, Google Drive, OneDrive, Outlook, Yahoo Mail, iCloud-ի և այլ սերվիսների հետ[7]։ Հիմնադրման պահից ընկերությունը մասնակցել է ֆինանսավորման 3 փուլերի, հավաքել է ընդհանուր առմամբ 7 մլն $։ Դրանցից 3 մլն $-ը ներդրել է ABBYY-ն, ևս 3 մլն Flint Capital-ը[5][8]։
2018 թվականին Դավիթ Յանը Findo-ի հիման վրա ստեղծել է նոր Yva.ai նախագիծը։ Դա արհեստական բանականության վրա հիմնված բիզնեսի արդյունավետության և աշխատակիցների ներգրավվածության բարձրացման կառավարման համակարգ է։ Ծրագիրը կարող է միանալ կորպորատիվ փոստին և մեսինջերներին, կարող է իրականացնել աշխատակիցների հարցում։ Ստացված տվյալների վերլուծությունից հետո համակարգը աշխատակիցներին և ղեկավարությանը խորհուրդներ և նախազգուշացումներ է տալիս այն մասին, թե ինչպես ավելացնել վաճառքի ծավալները, կանխել աշխատակիցների և հաճախորդների միջև եղած տարաձայնությունները և այլն։ Համակարգը աշխատում է MS Office 365, G Suite Slack, Bitrix, Jira, GitHub և այլ կորպորատիվ համակարգերի հետ[9]։
2020 թվականին Yva.ai համակարգի երրորդ սերնդում հայտնվեցին յուրաքանչյուր աշխատակցի ազդեցիկության և հմտությունների գնահատականի հնարավորություն, ինչպես նաև ոչ ֆորմալ առաջնորդների որոշման հնարավորություն[10]։
2022 թվականին Yva.ai-ի ակտիվները գնել է կանադական Visier ընկերությունը[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.