ամերիկացի պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Դեբորա Էսթեր Լիպշտադտ (անգլ.՝ Deborah Esther Lipstadt, մարտի 18, 1947[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի պատմաբան, Հոլոքոստի ուսումնասիրող, Էմորիի համալսարանի (Ատլանտա) Հրեական նորագույն պատմության և Հոլոքոստի ուսումնասիրության ինստիտուտի պրոֆեսոր։
Դեբորա Լիպշտադտ անգլ.՝ Deborah Esther Lipstadt | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1947[1] (77 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | նոր ժամանակաշրջանի պատմաբան, պատմաբան, գրող և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Էմորիի համալսարան |
Ալմա մատեր | Նյու Յորք քաղաքի քոլեջ (1969), Բրանդեյսի համալսարան (1972), Բրանդեյսի համալսարան (1976) և Hebrew Academy of the Five Towns and Rockaway? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Պարգևներ | |
Կայք | hdot.org(անգլ.) |
Deborah Lipstadt Վիքիպահեստում |
Դեբորա Լիպշտադտը ծնվել է 1947 թվականի մարտի 18-ին նացիստական Գերմանիայից գաղթած հրեաների ընտանիքում և մեծացել է Նյու Յորքում[4]։ Ավարտել է Նյու Յորքի քաղաքային քոլեջը, ստացել մոգիստրոսի աստիճան, ապա պրոֆեսորի կոչում Բրանդեյսի համալսարանում։ Աշխատում է Էմորիի համալսարանում։
Հոլոքոստի հիշատակի ամերիկյան թանգարանի ակադեմիական հանձնաժողովի նախագահն է[5]։ 1994 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Դեբորա Լիպշտադտին նշանակել է ամերիկյան «Հոլոքոստի զոհերի հիշատակի խորհրդի» անդամ[6]։
Պրոֆեսոր Դեբորա Լիպշտադտը հայտնի է նրանով, որ գիտական բանավեճեր է վարում Հոլոքոստը ժխտողների հետ։ 1993 թվականին նա հրատարակել է այդ խնդրին նվիրված «Denying the Holocaust: The Growing Assault on Truth and Memory» գիրքը[7]։
Սակայն, չնայած Հոլոքոստը ժխտողների դեմ մշտական պայքարելուն, Դեբորա Լիպշտադտը չի սատարում Հոլոքոսքտի ժխտող արտահայտություններն արգելելու կամ դրանց համար պատժելու քաղաքականությանը։
«Ես կողմնակից եմ այնպիսի տհաճ մանրուքի, ինչպիսին է խոսքի ազատությունը, և ինձ շատ է անհանգստացնում, երբ կառավարությունը սահմանափակում է այն»[8]։
2007 թվականի փետրվարին Լիպշտադտն օգտագործել է «մեղմ ժխտում» (անգլ.՝ soft-core denial) նորաբանությունը Սիոնիստական միության՝ Լոնդոնում կայացած բարեգործական ամենամյա ճաշկերույթի ժամանակ։ Խոսելով Ջիմի Քարթերի «Պաղեստին. խաղաղություն, ոչ թե մեկուսացում» (անգլ.՝ Palestine: Peace Not Apartheid) գրքի մասին՝ Դեբորա Լիպշտադտը հայտարարել է.
«Երբ Միացյալ Նահանգների նախկին նախագահը գիրք է գրում իսրայելա-պաղեստինյան ճգնաժամի մասին և գրքի սկզբում տեղադրում է ժամանակագրական աղյուսակ, որպեսզի նպաստի դրությունը հասկանալուն, և այդ աղյուսակում չի ներկայացնում էական որևէ բան 1939 և 1947 թվականների միջև, ապա դա մեղմ ժխտում է»[9]։
Հետագայում Լիպշտադտն այդ տերմինն օգտագործել է Հոլոքոստը ժխտողների վերաբերյալ, ովքեր ընդունում են այդ իրադարձությունն ընդհանուր առմամբ, սակայն փորձում են նվազեցնել նրա մասշտաբներն ու եզակիությունը նրա նշանակալի կողմերի անտեսման կամ այլ իրադարձությունների հետ ոչ ճիշտ համեմատություններ կատարելու միջոցով[10][11]։
1996 թվականին գրող Դևիդ Իրվինգը Բրիտանական դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ Դեբորա Լիպշտադտի և «Penguin Books» հրատարակչության դեմ՝ նրանց մեղադրելով զրպարտության և իր գիտական ու գործնական հեղինակությանը վնաս հասցնելու համար։
Դատն արժանացել է հասարակության ուշադրությանը ոչ միայն Մեծ Բրիտանիայում[12]։ Գործը շարունակվել է մի քանի տարի։ Քանի որ բրիտանական օրենքներն ապացույցներ հավաքելու հարցը թողնում են պատասխանող կողմի վրա, Լիպշտադտն ու հրատարակչությունը ստիպված են լինում դատարանին համոզել իրենց ճշմարտացիության մեջ։ Նրանք կարողացել են Երրորդ ռայխի պատմության մի շարք առաջատար փորձագետների օգնությամբ ապացուցել, որ Իրվինգը մանիպուլյացիաներ է արել փաստաթղթերով, աղավաղել պատմական փաստերը, և դրա դրդապատճառը եղել են նրա հակասեմական համոզմունքները[13]։
Այդ դատում պատմության մեջ առաջին անգամ հրապարակայնորեն կարդացվել են հատվածներ նացիստական հանցագործ Ադոլֆ Էյխմանի՝ մինչ այդ չհրապարակված[14]։
2000 թվականի ապրիլի 11-ին դատավոր Գրեյը հրապարակել է 333 էջանոց դատավճիռը[12]։ Իրվինգը պաշտոնապես ճանաչվել է հակասեմական, ռասիստ և Հիտլերի ջատագով։ Նրա հայցի բոլոր պահանջները մերժվել են, և նա պարտավորվել է վճարել 3,2 մլն ֆունտ՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում[15]։
Նախագահ Ջորջ Բուշի խնդրանքով Դեբորա Լիպշտադտը Միացյալ Նահանգները ներկայացրել է Աուշվիցի ազատագրման 60-ամյակին նվիրված միջացառմանը։ 2007 թվականի հունիսին Ջորջ Բուշը Լիպշտադտին ընդգրկել է ԱՄՆ-ի պատգամավորության կազմում՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գիտաժողովին, որ նվիրված էր անհանդուրժողականության ու հակասեմականության դեմ պայքարին[16]։
2016 թվականին նկարահանված «Ժխտում» ֆիլմում (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) Դեբորա Լիպշտադտի դերը կատարում է Ռեյչել Ուայզը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.