Ատլանտա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ատլանտա (անգլ.՝ Atlanta), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ջորջիա նահանգի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 2015 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 463 878 մարդ, որը 34-րդ ցուցանիշն է Միացյալ Նահանգների տարածքում։ 2014 թվականի տվյալներով բնակչության 51.4%-ը աֆրոամերիկացիներ են[3]։
Remove ads
Աշխարհագրություն
Քաղաքը գտնվում է Չատախուչի գետից հարավ։ Քաղաքի մակերեսը կազմում է 343 կմ², ագլոմերացիայի տարածքը 21 694 կմ²
Կլիմա
Ատլանտան ունի խոնավ մայրցամաքային կլիմա` տաք ամառներով սակայն ցուրտ և երբեմն անձրևային ձմեռներով։
Հուլիսին միջին ամենբարձր ջերմաստիճանը կազմում է 32 °C, իսկ ամենացածր միջին ջերմաստիճանը կազմում է 21 °C: Ամռանը ջերմաստիճանը գրեթե երբեք չի անցնում 38 °C-ը։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսին (40 °C) 1980 թվականին։ Ձմռան ամենացուրտ ամսին` հունվարին ջերմաստիճանը տատնվում է 1 °C-ից մինչև 11 °C: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1988 թվականի փետրվար ամսին (-20 °C):
Տեղումների միջին քանակը կազմում է 1261 մետր, որտեղից 55 մմ լինում է ձյան տեսքով։
2008 թվականաի մարտի 4-ին ժամը 21:40 Ատլանտայուն տեղի ունեցավ EF 2 տեսակի փոթորիկ, որը շարճվում էր 217 կմ/ժ։ Փոթորիկը մեծ վնաս է հասցրել Ֆիլիպ Արենային, Օլիմպիական այգուն, CNN կենտրոնին և Ջորջիայի միջազգային կոնգրեսի կենտրոնին։
Remove ads
Կառավարման համակարգ
Քաղաքը ղեկավարում է քաղաքապետը և քաղաքային խորհուրդը, որը բաղկացած է 15 պատգամավորից։ Քաղաքապետը կարող է վետո դնել քաղաքային խորհրդի որոշման վրա։ Խորհուրդը իր հերթին, կարող է վետո դնել այդ պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ։ Ատլանտայի քաղաքապետը Քասիմ Ռիդն է։ 1973 թ-ից Ատլանտայում բոլոր քաղաքապետները սևամորթներ էին։
Բնակչություն
Ատլանտայի բնակչությունը սկսեց աճել XX դարի 60-ական թվականից, այնուհետև 70-ական թվականներից սկսեց բնակչության նվազումը, սակայն ագլոմերացիաներիում դեռևս պահպանվում էր բնակչության սովորակա չափը։
Կրոն
2000 թ-ին Գլենմարի հետազոտական կենտրոնի անցկացրած հետազոտության ընթացքում Ատլանտայի ագլոմերացիայի կրոնական բնակչության մեծամասնությունը բողոքականներ էին (75%), կաթոլիկներ (15%) և հուդիստնեի (5%)։ Ատլանտան գլխավոր շտաբ և պատմական կենտրոնն է բազմաթիվ ավանդական «հարավային» բողոքական դավանանքների համար (Հարավային բապտիստական կոնվենցիա, Միավորված մեթոդիստական եկեղեցի, ԱՄՆ-ի Պրիշտիերյան եկեղեցի)։
Տնտեսություն
Ատլանտայում գործում են բազմաթիվ ընկերությունների հիմնական գրասենյակներ, այդ թվում` Fortune 500, Coca-Cola ընկերությունը, UPS, Home Depot, Delta Air Lines, AT & T Mobility, Newell և Rubbermaid: CNN, TBS և Cox հեռարձակող ընկերությունները նույնպես գտնվում են այստեղ։
Ատլանտայի մետրոպոլիտենի տարածքի ավելի քան 75% Fortune 1000 ընկերությունն է աշխատում և ունի 1,250 բազմազգ կորպորացիայի տարածաշրջանային բաժանմունքներ։
Remove ads
Տեսարժան վայրեր
- Ստորգետնյա քաղաք Ատլանտայում
- «Կոկա-կոլայի աշխարհը» թանգարան
- Օլիմպիական այգի
- Ատլանտայի բուսաբանական այգին
- CNN-ի գլխամասային գրասենյակ
- Թանգարանային համալիր Ատլանտայի պատմության կենտրոն
- Road Atlanta ճանապարհային ուղի
- Թանգարան Fox
- Pidmont այգի
- Ատլանտայի կենդանաբանական այգի
- Stone Mountain այգի
- Մարտին Լյութեր Քինգի թանգարան
- Ատլանտայի թանգարանների ցանկ
Քույր քաղաքներ
Բրյուսել (ֆր.՝ Bruxelles, հոլ.՝ Brussel), Բելգիա
Բուխարեստ (ռումիներեն՝ Bucureşti), Ռումինիա
Զալցբուրգ (գերմ.՝ Salzburg), Ավստրիա
Յոյկնեամ (եբրայերեն՝ יָקְנְעָם ), Իսրայել
Կոտոնու (ֆր.՝ Cotonou), Բենին
Լագոս (անգլ.՝ Lagos), Նիգերիա
Մոնտեգո-Բեյ (անգլ.՝ Montego Bay), Ճամայկա
Նյուքասլ ափոն Թայն (անգլ.՝ Newcastle), Անգլիա, Մեծ Բրիտանիա
Նյուրնբերգ (գերմ.՝ Nürnberg), Գերմանիա
Հին Օլիմպիա (հուն․՝ Αρχαία Ολυμπία ), Հունաստան
Ռաանանա (եբրայերեն՝ רעננה ), Իսրայել
Ռիո դե Ժանեյրո (պորտ.՝ Rio de Janeiro), Բրազիլիա
Թայբեյ (Կաղապար:Lang-zh3), Չինաստան
Թբիլիսի (վրաց.՝ თბილისი ), Վրաստան
Թուլուզ (ֆր.՝ Toulouse), Ֆրանսիա
Տեգու (կորեերեն՝ 대구 광역시, 大邱廣域市), Հարավային Կորեա
Ֆուկուոկա (ճապ.՝ 福岡市), Ճապոնիա
Լոձ (լեհ.՝ Łódź), Լեհաստան
Remove ads
Պատկերասրահ
- Պիդմոնտ այգին և Միդթաունի շենքը
- Ատլանտա, քաղաքի կենտրոնը
- Ամերիքն պլազա, բարձրությունը 312 մ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads