From Wikipedia, the free encyclopedia
Դեմիան Լեմոնտ Օլլի Լիլարդ (անգլ.՝ Damian Lamonte Ollie Lillard, հուլիսի 15, 1990[1], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլուոքի Բաքս» ակումբում։
Դեմիան Լիլարդ Damian Lillard | ||
Լիլարդը 2018 թվականի մարտին | ||
Ակումբ | Միլուոքի Բաքս | |
---|---|---|
Դիրքը | Խաղարկող | |
Համար | № 0 | |
Ի ծնե տրված անունը | Դեմիան Լեմոնտ Օլլի Լիլարդ Damian Lamonte Ollie Lillard | |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 15, 1990 (34 տարեկան) | |
Ծննդավայր | Բարթոու, Ֆլորիդա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 1,91 մ | |
Քաշ | 88 կգ | |
Դպրոց | Սենթ Ջոզեֆ Նոտր Դամ (Ալամեդա, Կալիֆորնիա) Օքլենդի ավագ դպրոց (Օքլենդ, Կալիֆորնիա) | |
համալսարան | «Վեբեր սթեյթ» (2008–2012) | |
Դրաֆթի տարի | 2012 / ռաունդ` 1 / ընտր.` 6-րդ | |
Դրաֆթ ակումբ | Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս | |
Կարիերայի պատմություն | ||
Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2012-2023) Միլուոքի Բաքս (2023-այժմ) | ||
Մրցանակներ | ||
| ||
Ավագ դպրոցի կարիերան անցկացրել է Նոտր Դամ ակադեմիայում, որից հետո հանդես է եկել Վեբերի նահանգային համալսարանում։ 2012 թ.-ի ապրիլին Լիլարդը որոշում է բաց թողնել ավարտական համալսարանային մրցաշրջանը և մասնակցության հայտ է ներկայացնում NBA-ի դրաֆթ։ 2012 թվականի NBA դրաֆթի առաջին ռաունդի վեցերորդ ընտրության իրավունքով Լիլարդին ընտրում է «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսը»։ Լիլարդը հաջող է դրսևորում 2012 թվականի ամառային առաջնության ճամբարում՝ ունենալով 26, 5 միավոր, 4, 0 անդրադարձ և 5, 3 արդյունավետ փոխանցում միջին ցուցանիշները և ճանաչվելով առաջնության համա-MVP։ NBA-ում անցկացրած առաջին մրցաշրջանից հետո՝ 2013 թվականին Լիլարդը ճանաչվում է «NBA տարվա նորեկ»։
Սովորել է Կալիֆորնիա նահանգի «Օքլենդ» ավագ դպրոցում։
Մեկնարկային մրցաշրջանում Լիլարդը Վեբերի նահանգային համալսարանի «Ուայլդքեթս» ակումբում միջինում հավաքում էր 11 միավոր։ 2-րդ մրցաշրջանում Լիլարդը բարելավում է ցուցանիշները՝ իր հաշվին միջինում գրանցելով 20 միավոր։ Մրցաշրջանի ավարտին հռչակվում է կոնֆերիանցիայի լավագույն բասկետբոլիստը[2]։ 2010-2011 մրցաշրջանը կարճ է տևում ոտքի շրջանում ստացած վնասվածքի պատճառով[3]։
2012 թվականի հունիսի 28-ին Լիլիարդը NBA-ի դրաֆթի շրջանակներում ընտրվում է «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբի կողմից։ Մասնագիտական կարիերայի մեկնարկային Մրցաշրջանի 82 հանդիպումները հաջող անցկացնելուց հետո Լիլարդը ճանաչվում է որպես տարվա նորեկ։
Լիլարդը նաև ռեփեր է և հանդես է գալիս Dame D.O.L.L.A. բեմական անվամբ։ 2013 թվականին նա սկսեց «Four Bar Friday» սոցցանցային թրենդը, որի ընթացքում ինքը և Ինստագրամի օգտատերերը յուրաքանչյուր ուրբաթ տեղադրում են իրենց ռեփ ֆրիսթայլերը՝ տեսանյութում օգտագործելով #4BarFriday հեշթեգը[4]։ 2016 թվականի հոկտեմբերին նա թողարկեց իր դեբյուտային «The Letter O» ալբոմը, իսկ հաջորդ տարվա հոկտեմբերին երկրորդ՝ «Confirmed» ալբոմը[5]։
Անվանում | Տվյալներ |
---|---|
«The Letter O» |
|
«Confirmed» |
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.