![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/Spain_location_map.svg/langhy-640px-Spain_location_map.svg.png&w=640&q=50)
Դեյա
From Wikipedia, the free encyclopedia
Դեյա (կատ.՝ Deià, իսպ.՝ Deyá), փոքրիկ ծովափնյա գյուղ Իսպանիայում։ Այն տեղակայված է Վալդեմոսայից 9 մղոն դեպի հյուսիս։ Հայտնի է իր գրական և երաժշտական գործունեությամբ զբաղվող բնակիչներով։ Քաղաքի բնակչությունը 2012 թվականի տվյալներով կազմում է 755 մարդ։ Զբաղեցնում է 15,21 կմ² մակերես։ Տեղակայված է ծովի մակարդակից 181 մ բարձրության վրա։ Գտնվում է Պալմայից 20 կմ հեռավորության վրա[2]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Դեյա | |||
Deià | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Ինքնավար համայնք | Բալեարյան կղզիներԲալեարյան կղզիներ | ||
Նահանգ | Բալեարյան կղզիներ | ||
Քաղաքապետ | Խաումե Կրեսպե Դեյա (Jaume Crespí Deyá) | ||
Մակերես | 15,21 կմ² | ||
ԲԾՄ | 181 մ | ||
Կլիմայի տեսակ | Միջերկրածովյան | ||
Պաշտոնական լեզու | կատալաներեն[1] | ||
Բնակչություն | 755 մարդ (2012) | ||
Խտություն | 49,6 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Փոստային ինդեքս | 07179 | ||
Փոստային դասիչ | 07179 | ||
Ավտոմոբիլային կոդ | IB | ||
Պաշտոնական կայք | deia.info | ||
| |||
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Deia_%28part_of%29_majorca_spain_arp.jpg/640px-Deia_%28part_of%29_majorca_spain_arp.jpg)
Դեյան ընդգրկում է 5 կմ երկարությամբ ծովեզրը և ներառում է Սա Ֆորադադա և Դեյա (Sa Foradada and Deià), Կալա դե Դեյա (Cala de Deià) և Կալա դե Լլուկալկարի (Cala de Llucalcari) տարածքները։ Այն գտնվում է Սեռա դե Տրամունտնա լեռնաշղթայի տարածքում՝ համանուն շրջանում։ Մալյորկայի երկրորդ ամենաբարձր լեռը՝ Տեիքսը, գտնվում է Դեյայի տարածքում[3]։
Դեյայի նարինջի և ձիթապտղի այգիները գրավում են Առաջին համաշխարհային պատերազմի գերմանացի, անգլիացի և ամերիկացի փախստականներին։ Անգլիացի վիպասան Ռոբերտ Գրեյվսը համարվում է այս տարածքի առաջին բնակիչներից։ Ամերիկացի և ֆրանսիացի գրող Անաիս Նինը (ֆր.՝ Anaïs Nin), 1920 թվականին գալով այստեղ, զբաղվել է ստեղծագործական կյանքով և գրել մի քանի պատմվածքներ։ Կարմեն Նարանխոն, տեղի մթնոլորտից ոգեշնչվելով, նույնպես ստեղծագործել է։ Դեյայում որոշ ժամանակ ապրել են նաև ուրուգվայցի վիպասան Քրիստինա Պերի Ռոսին և նիկարագուացի բանաստեղծուհի Կլարիբել Ալեգրիան։
Ներկայումս Դեյայի տարածքում կան մոտավորապես 20 ռեստորաններ և բարեր, որոնք շատ հայտնի են այցելուների շրջանում։