Դեյվիդ Օստին
From Wikipedia, the free encyclopedia
Դեյվիդ Չարլզ Հենշոու Օստին (անգլ.՝ David Charles Henshaw Austin, փետրվարի 16, 1926(1926-02-16)[1][2], Albrighton, Shropshire, Շրոպշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 18, 2018(2018-12-18)[3], Albrighton, Shropshire, Շրոպշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի սելեկցիոներ, վարդաբույծ, «Դեյվիդ Օստինի վարդեր» ընկերության հիմնադիր։ Դեյվիդ Օստինի մասնագիտացումը կայանում է վարդերի նոր տեսակների ստեղծման մեջ, որոնք ունեն պարտեզի վարդերի հնագույն տեսակներին բնորոշ բուրմունք, սակայն, միևնույն ժամանակ, տարվա մեջ ծաղկում են մեկ անգամից ավելի և ունեն ժամանակակից վարդերին բնորոշ հատկանիշներ ևս, օրինակ, հիվանդությունների նկատմամբ դիմադրողականություն և գուներանգների լայն բազմազանություն։ Օստինի վարդերը պաշտոնապես չեն ճանաչվել որպես վարդերի առանձին դաս, սակայն ծաղկագործական և գիտական գրականության մեջ դրանք հիշատակվում են որպես «անգլիական վարդեր» (անգլ.՝ English Roses, տերմին, որը գործածում է նաև Օստինը), կամ «Օստինի վարդեր» (անգլ.՝ Austin Roses):
Ծնվել է | փետրվարի 16, 1926(1926-02-16)[1][2] Albrighton, Shropshire, Շրոպշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
---|---|
Մահացել է | դեկտեմբերի 18, 2018(2018-12-18)[3] (92 տարեկան) Albrighton, Shropshire, Շրոպշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Church of St Mary Magdalene |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[4] |
Մասնագիտություն | բուսաբան |
Գործունեության ոլորտ | բուսաբուծություն |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Pat Austin?[6] |
Մայր | Lilian Austin? |
Կայք | davidaustinroses.com |
David C. H. Austin Վիքիպահեստում |