Շրոփշիր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Շրոփշիր (անգլ.՝ Shropshire), նախկինում՝ Սալոփ (անգլ.՝ Salop), արարողակարգային կոմսություն և ունիտար միավոր (որպես մաս) Անգլիայի արևմուտքում։ Մտնում է Արևմտյան Միդլենդ շրջանի կազմի մեջ։ Մայրաքաղաքը Շրուսբերին է, ամենամեծ քաղաքը՝ Թելֆորդը։
Remove ads
Աշխարհագրություն
Շրոփշիր արարողակարգային դքսությունը զբաղեցնում է 3487 կմ² տարածք (13-րդ հորիզոնական) և արևմուտքում սահմանակից է Ուելսի, հյուսիսում՝ Չեշիր, արևելքում՝ Սթաֆորդշիր, հարավ-արևելքում՝ Վուստերշիր, հարավում՝ Հերեֆորդշիր արարողակարգային դքսությունների հետ։
Շրոփշիր արարողակարգային դքսությունը բաղկացած է քաղաքականապես միմյանցից անկախ ունիտար միավորներ Շրոփշիրից և Թելֆորդ ենդ Ռիքինից։
Շրոփշիր ունիտար միավորը զբաղեցնում է 3197 կմ² տարածք (14-րդ հորիզոնական), և նրա սահմանները գրեթե ամբողջությամբ համընկնում են արարողակարգային դքսության սահմանների հետ, բացառությամբ այն բանի, որ հյուսիս-արևելքում Շրոփշիրի ունիտար միավորը սահմանակցում է Թելֆորդ ընդ Ռիքին ունիտար միավորի հետ։
Սևեռն նավարկելի գետով դքսությունը բաժանվում է երկու՝ որպես վարելահող մշակվող հյուսիսային` հարթավայրային, և հարավային` անասնապահության համար ավելի հարմար լեռնոտ մասերի[5]։
Հարավային մասում անցնում են Լոնգ Մինդ (617 մ) և Քլի Գիլս (550 մ) լեռնաշղթաները։ Դքսության կենտրոնում է գտնվում Վրեկին լեռը (377 մ)[5]։
Remove ads
Ժողովրդագրություն
Շրոփշիր արարողակարգային դքսության տարածքում բնակվում է 449 հզր. մարդ (42-րդ տեղը ոչ մետրոպոլ դքսությունների շրջանում՝ տվյալները 2004 թ.-ի), բնակչության միջին խտության դեպքում՝ 129 մարդ/կմ²։
Բնակչությունը 240 հզր. մարդ է, ըստ ԷԲՀԲ-ի (19-րդի վերջ՝ 20-րդ դդ. սկիզբ)։
Շրոփշիրի միասնական միավորի տարածքում՝ 2001 թվականի տվյալներով, բնակվում է 283.173 մարդ, 89 մարդ/կմ² բնակչության միջին խտությամբ[6]։
Վարչական բաժանում
Մինչև 2009 թվականը դքսության կազմի մեջ էր մտնում 5 վարչական շրջան և մեկ ունիտար միավոր։
2009 թ. բարեփոխումից հետո ոչ մետրոպոլ դքսության 5 վարչական շրջանները վերաձևավորվել են Շրոփշիր ունիտար միավորի։ Այսպիսով, ներկայումս Շրոփշիր արարողակարգային դքսությունն իր մեջ ներառում է երկու ունիտար միավոր, իսկ ոչ մետրոպոլ դքսությունը վերացվել է։
![]() |
|
Քաղաքականություն
Շրոփշիր ծիսական դքսությունը չունի քաղաքային իշխանության ոչ մի մարմին։ Իշխանությունը բաժանված է միմյանցից անկախ՝ Շրոպշիրի և Թելֆորդ էնդ Ռիքինի ունիտար միավորների խորհուրդների միջև։
Շրոփշիր ունիտար միավորի խորհուրդը բաղկացած է 63 ընտրատարածքներում ընտրված 74 պատգամավորներից։ Վերջին ընտրությունների արդյունքում խորհրդում 52 տեղ են զբաղեցնում պահպանողականները[7]։
Սպորտ
Շրոփշիրի մայրաքաղաք Շրուսբերի քաղաքում է հիմնվել Շրուսբերի Թաուն պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Երկրորդ ֆուտբոլային լիգայում։ Շրուսբերի Թաունը իր մրցակիցներին ընդունում է Նյու Միդոու մարզադաշտում (9 հզր. հանդիսական)։
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads