Դեպրեսիա
From Wikipedia, the free encyclopedia
Դեպրեսիան հոգեբանական խանգարումների համադրություն է,որը առաջանում է արտաքին և ներքին հանգամանքների արդյունքում։ [Դեպրեսիան խանգարում է, որն ախտորոշվում է միայն կլինիկական հոգեբանի կամ հոգեբույժի կողմից]
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեպրեսիա (այլ կիրառումներ)
Դեպրեսիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | հոգնածություն, executive disfunction? և դիսֆորիյա |
Վնասում է | մարդ և non-human animal? |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն |
ՀՄԴ-9 | 296296 |
ՀՄԴ-10 | F3232 և F3333 |
Depression (mood) Վիքիպահեստում |
Դեպրեսիա, ցածր տրամադրության վիճակ և գործունեությունից խուսափում, որը կարող է ազդել մարդու մտքերի, վարքի, հակումների, զգացումների և լավ ինքնազգացողության վրա։ Տրամադրության այս շեղման ախտանիշներն արտահայտվում են տխրությամբ, անակտիվությամբ, մտածելու և կենտրոնանալու դժվարությամբ և ախորժակի նկատելի աճով/կորստով և քնելու վրա ծախսված ժամանակով։ Մեծ թվով մարդիկ ունենում են դաժանության, անհուսության, երբեմն նաև ինքնասպանության զգացումներ։ Դա կարող է լինել կա՛մ կարճաժամկետ, կա՛մ երկարաժամկետ՝ կախված մարդու վիճակի ծանրությունից։ Ընկճված տրամադրությունը նորմալ ժամանակավոր արձագանք է կյանքի իրադարձություններին, ինչպիսիք են, օրինակ, սիրելիին կորցնելը։ Այն նաև որոշ մարմնական հիվանդությունների ախտանիշ կարող է լինել, ինչպես նաև որոշ թմրադեղերի և բուժումների կողմնակի էֆֆեկտ։ Դեպրեսիվ տրամադրությունը կարող է նաև լինել տրամադրության շեղումների ախտանիշ, ինչպիսիք են խոշոր դեպրեսիվ խանգարումը կամ դիստիմիան[1]։