From Wikipedia, the free encyclopedia
Դեսպինա Օլիմպիու (հուն․՝ Δέσποινα Ολυμπίου, անգլ.՝ Despina Olympiou, հոկտեմբերի 17, 1975, Լիմասոլ, Լիմասոլի շրջան, Կիպրոս), կիպրացի երգչուհի, որ 2013 թվականին «An Me Thimasai» երգով ներկայացրել է Կիպրոսը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1][2] և կիսաեզրափակիչ փուլում զբաղեցրել 15-րդ հորիզոնականը։
Դեսպինա Օլիմպիու | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1975 (48 տարեկան) Լիմասոլ, Լիմասոլի շրջան, Կիպրոս |
Երկիր | Կիպրոս |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Universal Music Group |
Despina Olympiou Վիքիպահեստում |
Դեսպինա Օլիմպիուն ծնվել է 1975 թվականի[3] հոկտեմբերի 17-ին[4] Լիմասոլում։ Երգեցողությամբ զբաղվել սկսել է վաղ տարիքում։ Դաշնամուր նվագել և երաժշտության տեսություն սովորել է Լոնդոնի Թրինիթի քոլեջում։ 1992 թվականին Կիպրոսում սկսել է պրոֆեսիոնալ երգել։ 1994 թվականին մեկնել է Աթենք՝ համագործակցելու Յանիս Փարիոսի հետ։ Հետագայում համագործակցել է առաջատար հույն երաժիշտների հետ, այդ թվում՝ Հարիս Ալեքսիա, Յորգոս Դալարաս, Միխալիս Հաձիյանիս, Մանոլիս Լիդակիս, Դիմիտրիս Միտրոպանոս, Պանտելիս Թալասինոս, Կոստաս Մակեդոնաս և այլն։
Դեսպինա Օլիմպիուի առաջին ալբոմը՝ «Των Ματιών σου η Καλημέρα», լույս է տեսել 2000 թվականին, որի երգերի տեքստերը հեղինակել է Իլիաս Կատսուլիսը, իսկ երաժշտությունը՝ Պանտելիս Թալասինոսը, Մանոլիս Լիդակիսը և այլք։ 2003 թվականի ամռանը Դեսպինա Օլիմպիուն Միխալիս Հաձիյանիսի հետ համերգներով հանդես է եկել ամբողջ Հունաստանում և արտերկրում։ Այդ ընթացքում նա թողարկել է«'Βάλε Μουσική» սինգլը, որը վաճառվել է ավելի քան 25,000 օրինակով։
2004 թվականի ամռանը Դեսպինա Օլիմպիուն թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ «Έχουμε Λόγο», որում ներառվել են Միխալիս Հաձիյանիսի, Տակիս Վուրմասի, Էլենի Զիոգի, Կոստաս Վալտազանիսի երգերը։ 2005 թվականի ձմռանը նա թողարկել է իր երրորդ ալբոմը, որը կոչվում է «Αυτό Είναι Αγάπη» և ներառում է երգեր Յորգոսի և Ալեքսանդրոս Պանտելիասովի երաժշտությամբ և բանաստեղծություններով։
Դեսպինա Օլիպմպիուն հետագայում համագործակցել է Աննա Վիսսիի, Յորգոս Դալարասի և Միխալիս Հաձիյանիսի հետ ԱՄՆ-ում և Կանադայում։ 2007 թվականի մարտին նա թողարկել է «Πες το δυνατά» CD սինգլը, որը մեծ հաջողություն է ունեցել, նրա երգերն ընդգրկվել են «Μαζί — χωριστά» խորագրով չորրորդ ալբոմում, որն ստացել է ոսկե հավաստագիր։
2009 թվականի հունվարի սկզբին Դեսպինա Օլիմպիուն նշանադրվել էր Միխալիս Խաձիյանիսի հետ, սակայն 2010 թվականին զույգը բաժանվել է[5]։
2012 թվականին՝ մեկ տարվա ընդմիջումից հետո, Դեսպինա Օլիմպիուն վերադարձել է բեմ երգահան Յանիս Խրիստոդուլոպուլոսի նոր երգերով, մասնավորապե՝ս «Να είσαι καλά»[6], сՅորգոս Պապադոպուլոսի և Stereo Mike հետ զուգերգերով[7]։
2013 թվականին ընտրվել է ներկայացնելու Կիպրոսը «Եվրատեսիլ» երգի մրցույթում Շվեդիայի Մալմյո քաղաքում[8]։ Փետրվարի 14-ին հունարեն An me thimasai (Αν με θυμάσαι) երգը ներկայացվել է որպես Կիպրոսի մրցութային աշխատանք[9]։ Գովազդային նպատակներով պատրաստվել են նաև երգի անգլերեն ակուստիկ և իսպանական տարբերակները[10][11]։ 2013 թվականի մայիսի 14-ին առաջին կիսաեզրափակչում ելույթ է ունեցել 14 համարի ներքո։ Նա զբաղեցրել է տասնհինգերրդ տեղը և չի անցել եզրափակիչ[12][13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.