Դիաբետիկ կետոացիդոզ
From Wikipedia, the free encyclopedia
Դիաբետիկ կետոացիդոզ (ԴԿԱ), շաքարային դիաբետի կյանքին սպառնացող բարդություն[2]։ Ախտանիշները ներառում են փսխում, որովայնային ցավ, գասպինգ շնչառություն, հաճախացած միզարձակություն, թուլություն, գիտակցության խանգարում, երբեմն էլ գիտակցության կորուստ[2]։ Հիվանդի շնչառությունը հնարավոր է ունենա սպեցիֆիկ հոտ[2]։ Ախտանիշների սկիզբը արագ է[2]։ Որոշ դեպքերում մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ունեցել են դիաբետ վաղուց[2]։
Դիաբետիկ կետոացիդոզ | |
---|---|
Դիաբետիկ կետոացիդոզի ժամանակ հնարավոր է ծանր ջրազրկում, և ներերակային տրվող հեղուկները սովորաբար կազմում են բուժման մի մասը։ | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Ինսուլինի անբավարարություն[1] |
Հիվանդության ախտանշաններ | Փսխում, որովայնային ցավ, խորը դժվարացած շնչառություն, հաճախացած միզարձակում, գիտակցության մթագնում, սպեցիֆիկ հոտ[2] |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա |
ՀՄԴ-10 | E10.1, E11.1, E12.1, E13.1 և E14.1 |
Ռիսկի գործոններ | Հիմնականում տիպ 1 դիաբետը, հազվադեպ այլ տիպերը[2] |
Ախտորոշում | Արյան մեջ շաքարի բարձր մակարդակ, արյան ցածր pH, կետոացիդոզ[2] |
Տարբերակիչ ախտորոշում | Հիպերօսմոլյար ոչ կետոտիկ վիճակ, ալկոհոլային կետոացիդոզ, ուրեմիա, սալիցիլատային թունավորում[3] |
Բուժում | Ներերակային հեղուկներ, ինսուլին, կալիում[2] |
Բարդություններ | Ուղեղի այտուց[4] |
Սկիզբը | Հարաբերականորեն արագ[2] |
Հանդիպման հաճախականություն | Տիպ 1 դիաբետով մարդկանց 4-25%-ը տարեկան[2][5] |
Diabetic ketoacidosis Վիքիպահեստում |
ԴԿԱ-ը հանդիպում է ավելի հաճախ տիպ 1 շաքարարային դիաբետով հիվանդների մոտ, բայց կարող է առաջանալ նաև մնացած տիպերի ժամանակ որոշակի հանգամանքներում[2]։ Տրիգեր կարող են հանդիսանալ ինֆեկցիան, ինսուլինի ոչ ճիշտ ընդունումը, ինսուլտը և որոշակի դեղամիջոցները՝ օրինակ ստերոիդները[2]։ ԴԿԱ-ը զարգանում է ինսուլինի անբավարարության հետևանքով, դրան ի պատասխան օրգանիզմում ակտիվանում է ճարպաթթուների այրումը, որն էլ բերում է կետոնային մարմինների առաջացման[1]։ ԴԿԱ-ն ախտորոշվում է, երբ հայտնաբերվում է արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակ, արյան ցածր pH և կետոացիդոզ արյան կամ մեզի մեջ[2]։
ԴԿԱ-ի հիմնական բուժումը ներառում է ներերակային հեղուկների և ինսուլինի ներմուծում[2]։ Կախված ծանրության աստիճանից ինսուլինը կարող է ներմուծվել ներերակային կամ ենթամաշկային[1]։ Սովորաբար կալիումի պրեպարատները ևս անհրաժեշտ են, որպեսզի կանխարգելենք հիպոկալեմիան[2]։ Ամբողջ բուժման ընթացքում անհրաժեշտ է կանոնավոր կերպով ստուգել գլյուկոզի և կալիումի մակարդակը արյան մեջ[2]։ Անտիբիոտիկների անրաժեշտությունն առաջանոմ է, երբ առկա է ուղեկցող վարակ[6]։ Արյան ցածր pH-ի դեպքում տրվում է նատրիումի բիկարբոնատ, սակայն դրա օգտագործման արդյունավետությունը անորոշ է, դրա համար խորհուրդ չի տրվում[2][6]։
ԴԿԱ-ի ցուցանիշները տարբեր են ամբողջ աշխարհում[5]։ Մեծ Բրիտանիայում ամեն տարի ԴԿԱ է զարգանում տիպ 1 դիաբետով հիվանդների 4%-ի մոտ, իսկ Մալազիայում՝ 25 %ի մոտ[2][5]։ ԴԿԱ-ը առաջին անգամ նկարագրվել է 1886 թվականին, և մինչև 1920-ական թվականները՝ ինսուլինային թերապիայի ներդրումը, համարվում էր մահացու[7]։ Մահվան ռիսկը պատշաճ և ժամանակին բուժման դեպքում կազմում է 1-4%[2][6]։