Ջրազրկում
From Wikipedia, the free encyclopedia
Ջրազրկում, օրգանիզմում ջրի ընդհանուր քանակի դեֆիցիտ[1], որն ուղեկցվում է նյութափոխանակության խանգարումներով։ Սա տեղի է ունենում, երբ օրգանիզմի ջրի կորուստը գերազանցում է ջրի ընդունմանը, հիմնականում ֆիզիկական ծանրաբեռնվածության, հիվանդության կամ շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի հետևանքով։ Ջրազրկում կարող է առաջանալ նաև ուժեղացած դիուրեզի հետևանքով, որը բարձրացնում է Կեսոնային հիվանդության զարգացման ռիսկը ջրասուզակների մոտ։
Ջրազրկում | |
---|---|
Տեսակ | բժշկական եզրակացություն, առողջական խնդիր, կլինիկական նշան, մահվան պատճառ և ախտանիշ կամ նշան |
Հետևանք | Ծարավ |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա և վերակենդանացում |
ՀՄԴ-9 | 276.5 |
ՀՄԴ-10 | E86 |
Մարդկանց մեծամասնությունը կարող են դիմանալ մարմնի ընդհանուր ջրի 3-4 տոկոս նվազմանը` առանց դժվարության կամ առողջության վրա բացասական ազդեցությունների։ 5-8 տոկոսով նվազումը կարող է առաջացնել հոգնածություն և գլխապտույտ։ Ամբողջ մարմնի ջրի ավել քան 10 տոկոսի կորուստը կարող է հանգեցնել ֆիզիկական և մտավոր վատթարացման, որն ուղեկվում է ծարավի ուժեղ զգացումով։ Մահը վրա է հասնում օրգանիզմում ընդհանուր ջրի քանակի 15-25 տոկոսի կորուստի դեպքում[2]։ Թեթև ջրազրկումը բնութագրվում է ծարավի զգացումով և ընդհանուր անհանգստությամբ, որը սովորաբար վերականգնվում է օրալ ռեհիդրատացիայով։ Ջրազրկումը կարող է առաջացնել հիպերնատրեմիա (արյան մեջ նատրիումի իոնների բարձր մակարդակ), այն տարբերվում է հիպովոլեմիայից (արյան ծավալի, մասավորապես արյան պլազմայի կորուստ)։