Յան Վերմեերի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Դիանան ուղեկցորդուհիների հետ» (հոլ.՝ Diana en haar Nimfen), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարը։ Նկարը երբեմն անվանում են նաև «Դիանան և նիմփաները»։ Հեղինակը կտավը վրձնել է 1650 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 98,5 × 105 սմ։ Այսօր «Դիանան ուղեկցորդուհիների հետ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մաուրիցհեյսում (Հաագա, Նիդերլանդներ)[5]։
Դիանան ուղեկցորդուհիների հետ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | մոտ 1650[2] |
բարձրություն | 97,8 սանտիմետր[3] |
լայնություն | 104,6 սանտիմետր[3] |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Q112457145? |
հավաքածու | Մաուրիցհեյս[1] |
սեփականատեր | Մաուրիցհեյս[4] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/v/vermeer/01-early/03diana.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Diana and her companions by Johannes Vermeer Վիքիպահեստում |
«Դիանան ուղեկցորդուհիների հետ» կտավը վերաբերում է Յան Վերմեերի վաղ շրջանի ստեղծագործություններին։ Հայտնի է, որ 1653 թվականին նկարիչը դարձել է Սուրբ Ղուկասի գիլդիայի անդամ, որտեղ վեց տարի անընդմեջ շարունակել է կրթությունը ժամանակի լավագույն նկարիչների ղեկավարության ներքո։ Յան Վերմեերի արվեստի մի շարք հետազոտողներ հանգել են այն եզրակացության, որ «Դիանան ուղեկցորդուհիների հետ» ստեղծագործությունը կրում է Կարել Ֆաբրիցիուսի և Ռեմբրանդ վան Ռեյնի ազդեցությունը[6]։
Այս նկարում Վերմեերը պատկերել է Դիանային չորս ուղեկցորդուհիների հետ. նրանք բոլորը գտնվում են անտառի ծայրին։ Մյուս նկարիչների հետ համեմատած, ովքեր վրձնել են Դիանա աստվածուհուն, կարելի է ասել, որ Վերմեերի նկարում նկատելի է առավել մաքրաբարո կերպար՝ կանացի մարմնի նվազագույն մերկացմամբ։ Հերոսուհիների դիրքը նկարում որոշ չափոց հիշեցնում է հոլանդացի նկարիչ Վան Լոոյի «Դիանան ուղեկցորդուհիների հետ» ստեղծագործությունը (1650 թվական)։ Այս նմանությունից որոշ փորձագետեր հանգել են այն եզրակացության, որ երկու նկարիչներն էլ համատեղ սովորել են Ամստերդամում, նույն վարպետների մոտ[7]։
Աստվածուհի Դիանայի և նրա ուղեկիցների առվակում լոգանքի տեսարանը բավականին շատ են նկարել հատկապես վերածննդի, բարոկկոյի, մաներիզմի ժամանակաշրջանի նկարիչները։ Բացառությոն չի կազմել նաև Յան Վերմեերը, ով նույնպես օգտնվել է այդ սյուժեից։
Սյուժեի հիմքում ընկած է Հին Հունաստանի դիցաբանության դրվագներից մեկը։ Համաձայն լեգենդի Ակտեոնը որսորդության ժամանակ, պատահաբար մոտենում է այն տեղին, որտեղ Արտեմիսը գետում լողանում էր իր հավերժահարսերի հետ։ Սրբազան վախով հեռանալու փոխարեն նա, հմայված, սկսում է հետևել նրանց, որը նախատեսված չէր մարդկային աչքերի համար[8]։ Նկատելով որսորդին, զայրացած աստվածուհին նրան վեր է ածում եղնիկի, որը ցանկանում է փախչել, սակայն նրան հասնում և պատառոտում են իր իսկ 50 որսորդական շները։ Այդ ամենը տեղի է ունենում Կիֆերոն լեռան լանջին։ Ակտոսնի և Արտեմիսի մասին առասպելի մեկ այլ առավել հայտնի մեկնաբանություն պարունակվում է Օվիդիուսի «Մետամորֆոզներ»-ում։ Համաձայն Օվիդիուսի, Ակտեոնկ նկատում է լողացող Արտեմիսին Գարգաֆյան հովտում, Պարթենիայի ակունքների մոտ և ցանկանում է տիրանալ նրան[9]։ Օվիդիուսը ըստ անունների թվարկում է Ակտեոնի 35 շներին, բայց ոչ բոլորիին[10]։ Ավելի ուշ Խիրոնը քանդակում է Ակտեոնի արձանը և դա մխիթարում է շներին[11]։ Պնդում էին նաև, որ Ակտեոնի շները, որոնք պատառոտել էին նրան, տեղակայվել են երկնոլորտում՝ որպես համաստեղություն, կամ Մեծ կամ Փոքր Շուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.