Դիանա (աստվածուհի)

From Wikipedia, the free encyclopedia

Դիանա (աստվածուհի)
Remove ads

Դիանա (լատին․՝ Diana), բուսական և կենդանական աշխարհի, որսի, կանացիության և պտղաբերության աստվածուհի[2]։ Համապատասխանում է հունական դիցաբաության մեջ Արտեմիս և Սելենե աստվածուհիներին։

Արագ փաստեր Դիանա, Տեսակ ...

Ավելի ուշ Դիանային սկսել են նույնացնել Հեկատայի հետ[3][4]։ Դիանային նաև անվանել են Տրիվիա՝ երեք ճանապարհների աստվածուհի (նրա պատկերները տեղադրված էին խաչմերուկում), այս անվանումը մեկնաբանվում էր որպես եռակի իշխանության նշան՝ երկնքում, երկրի վրա և երկրի տակ։ Նաև Դիանային նույնացնում էին կարթագենական երկնային աստվածուհի Ցելեստայի հետ։ Հռոմեական պրովինցիաներում Դիանա էին անվանում անտառի ոգիներին։

Հռոմեական պաշտամունքի մեջ Դիանան համարվել է «օտար» և տարածված չի եղել պատրիկների շրջանում, բայց ժողովրդականություն է վայելել ստրուկների շրջանում, ովքեր Դիանայի անվան տաճարներում ունեցել են անձեռնմխելիություն։ Սերվիոս Տուլլիոս թագավորը, ըստ լեգենդի, ծնված լինելով ստրկության մեջ՝ հռոմեական Ավենտին բլուրի վրա աստվածուհու պատվին տաճար է կառուցել։ Տաճարի կառուցման մեկ տարին ստրուկների համար տոն է եղել։

Ավենտինի վրա գտնվող նրա տաճարի հետ է կապվում արտասովոր կովի մասին մի պատմություն, ում տիրոջն ասվել էր, որ նա, ով կովին կզոհաբերի տաճարին, Իտալիայում իշխանություն կունենա։ Սերվիոս Տուլլիոս թագավորը, իմանալով այդ պատմությունը, խորամանկությամբ տիրանում է կենդանուն, զոհաբերում է տաճարին ու եղջյուրներն ամրացնում է տաճարի պատին։

Դիանա աստվածուհու պատվին են անվանակոչել աստերոիդ` (78) Դիանա, որը բացահայտվել է 1863 թվականին։

Remove ads

Ստուգաբանություն

Դիանա գոյականն ի սկզբանե ծագել է հին divios բառից, ավելի ուշ համապատասխանել է divius, dius բառերին՝ ինչպես Dius Fidius, Dea Dia աստվածների անունների մեջ։ Ինչպես նաև dium, նշանակում է երկինք[5]։ Բառի հիմքում ընկած են հնդեվրոպական dei-, deiǝ-, dī-, dia- արմատները[6]։

Հին հռոմեական հեղինակներ Մարկոս Տերենտիոս Վառոն և Մարկոս Տուլիոս Կիկերոնը համարում էին, որ Դիանա անվան ստուգաբանությունը սերտ կապված է լատին․՝ dies (օր) բառի հետ[7]։

Remove ads

Գործառույթներ

Համաձայն ֆրանսիացի լինգվիստ, դիցաբան, լեզվաբան, ֆիլոլոգ Ժորժ Դյումեզիլի, Դիանան ունեցել է նախահնդեվրոպական ծագում։ Նրա կարծիքով աստվածուհու առաջնային գործառույթները ներառել են երկնային աշխարհի միավորումը ժամանակի շարունակության հետ, սերունդների անընդհատության ապահովումը, որտեղից էլ և ձևավորվել է պտղաբերության հետ կապված նրա գործառնությունը։ Ինչպես նաև՝ նրա գործառույթներից է համարվել թագավորների խաղաղ հերթափոխությունը և թագավորական իշխանության բնականոն գործունեությունը[8]։

Դիանան մարմնավորել է Լուսնին, այնպես ինչպես նրա եղբայր Ապոլլոնը Անտիկ շրջանում մարմնավորել է Արևին։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads