From Wikipedia, the free encyclopedia
Դիվան-է Շամս-է Թաբրիզի (Շամս Թաբրիզիի գործերը) (պարս.՝ دیوان شمس تبریزی) կամ Դիվան-է Քաբիր կամ Դիվան-է Շամս, Ջալալ ադ-Դին Մուհամմադ Մոուլանայի գլուխգործոցներից մեկը, որը ստեղծվել է 13-րդ դարում։ Այն պոեմների հավաքածու է, որտեղ զետեղված են շուրջ 40.000 երկեր։ Այն գրված է նոր պարսկերենով և համարվում է պարսկական գրականության մեծագույն գործերից մեկը։
«Դիվան-է Քաբիր»-ը (պարս.՝ Մեծն ատյան) պարունակում է երկեր արևելաիսլամական պոէզիայի տարբեր ոճերով (քառյակներ, ներբողներ, գովասանություններ ևն)։ Ըստ Ֆորուզանֆարի հրատարակչության այն պարունակում է 44.282 տողեր[1], որոնցից 34.662-ը` 3.229 ներբողներում և գազելներում, 1.698-ը` 44 թարջիբանդերում, 7.932-ը` 1.983 քառյակներում[2]։
Երկերի մեծ մասը նոր պարսկերենով են, սակայն աշխատության մեջ առկա են նաև քիչ թվով արաբերեն, ինչպես նաև պարսկերենի հետ համատեղ հունարեն և թուրքերեն երկեր։
Ռումին համարվում է սուֆիստական մեծագույն բանաստեղծ և մտածող, ում աշխատություններին հատուկ է խորը փիլիսոփայական և բարոյախրատական ոճ։
«Դիվան-է Շամս-է Թաբրիզի» աշխատությունն անվանակոչվել է ի պատիվ Ռումիի հոգևոր ուսուցիչ և բարեկամ Շամս Թաբրիզիի պատվին, ով 12-13-րդ դարերի պարսիկ պոետ էր և մտածող։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.