From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Գագիկի Կեսայանց (հունիսի 18, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 14, 2001, Երևան, Հայաստան), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, փաստագրական, կարճամետրաժ, լիամետրաժ և այլ ժանրերի ֆիլմերի հեղինակ։
Դմիտրի Գագիկի Կեսայանց | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1931 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 14, 2001 (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID ID 0450168 |
Դմիտրի Կեսայանցը ծնվել է 1931 թվականին Երևանում՝ Կարսից արտագաղթած ազնվականների ընտանիքում։ Հորական կողմի նախնիները ստիպված էին իրենց իրական Բագրատունի ազգանունը փոխել Կեսայանցի, որպեսզի խուսափեն բոլշևիկների ճնշումներից։ Այնուամենայնիվ ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ՆԳԺԿ) իմացավ ընտանիքի ազնվական արմատների մասին և երբ Դմիտրին 12 տարեկան էր, ընտանիքն աքսորվեց Սիբիր։ 1949 թվականին Կեսայանցը վերադարձավ Հայաստան։ Աքսորի դժվար ժամանակաշրջանին է նվիրված Կեսայանցի վերջին սցենարը՝ «Աստծո պատիժը», որի հիման վրա այդպես էլ ֆիլմ չնկարահանվեց։
1950 թվականին Դմիտրի Կեսայանցն ավարտեց մանկավարժական ուսումնարանը, իսկ 1954 թվականին դարձավ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։ 1957 թվականին ընդունվեց ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետ՝ Գրիգորի Կոզինցևի արվեստանոց։ Ինստիտուտն ավարտելուց հետո վերադարձավ Երևան և մինչ կյանքի վերջն աշխատեց Հայֆիլմ կինոստուդիայում, ինչպես նաև դասավանդում էր Երևանի Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։
Կեսայանցի առաջին իսկ ֆիլմերը բախվեցին խորհրդային սուր գրաքննությանը։ «Ավդոյի մեքենան» կարճամետրաժ ֆիլմը խիստ կրճատվեց և արդյունքում չցուցադրվեց։ Հաջորդ՝ «Մարդն Օլիմպոսից» ֆիլմը, ցուցադրվեց սահմանափակ թվով կինոթատրոններում։ Տարիներ շարունակ գրաքննությունը մերժում էր նրա սցենարները և ֆիլմերը։ Սակայն չնայած պրոֆեսիոնալ բոլոր դժվարություններին՝ Կեսայանցին հաջողվեց նկարահանել մի շարք ֆիլմեր, որոնք դասվեցին հայկական կինեմատոգրաֆի դասական գործերի շարքին։ Նրանց թվում էին՝ «Տերն ու ծառան» (1962), «Զինվորն ու փիղը» (1978), «Տանիքի ավտոմեքենան» (1980), «Հեծյալը, որին սպասում են» (1984), «Անիծվածները» (1991)։ Վերջին ֆիլմը հայկական կինեմատոգրաֆի պատմության մեջ դարձավ ամենադիտվածը։
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1962 | Տերն ու ծառան |
1964 | Երևանի ատոմային կենտրոնը |
1966 | Ավդոյի մեքենան |
1967 | Բարի լույս |
1968 | Իմ հարազատ քաղաք |
1969 | Չախ-Չախ թագավորը |
1969 | Սիրո խոստովանություն |
1970 | Կրակոց սահմանի վրա |
1972 | Հավերժության երգը |
1974 | Մարդն «Օլիմպոսից» |
1975 | Ներշնչանք (Համերգ Ոսկան պապի համար) |
1977 | Զինվորն ու փիղը |
1980 | Մեր պապերի քայլերգը |
1983 | Հրդեհ |
1984 | Հեծյալը, որին սպասում են |
1987 | Պատրանք |
1991 | Անիծվածները |
1993 | Աղետ |
1995 | Հաղթանակի օրը |
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1993 | Աղետ |
1984 | Հեծյալը, որին սպասում էին |
1980 | Տանիքի ավտոմեքենան |
1977 | Զինվորն ու փիղը |
1975 | Ներշնչանք |
1969 | Չախ-Չախ թագավորը |
1966 | Ավդոյի մեքենան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.