From Wikipedia, the free encyclopedia
Դոմինիկ Էնթնի «Դոմ» Շերվուդ (անգլ.՝ Dominic Anthony "Dom" Sherwood, փետրվարի 6, 1990, Ռոյալ Թանբրիջ Ուելս, Անգլիա[1]), անգլիացի դերասան, ով հայտնի է «Վամպիրների ակադեմիա» և «Մթնշաղի որսորդներ»[2] հեռուստասերիալներում իր խաղացած դերերով։
Դոմինիկ Շերվուդ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Ռոյալ Թանբրիջ Ուելս, Անգլիա[1] |
Կրթություն | Միլֆիլդ և Oakwood Park Grammar School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, երաժիշտ, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Շերվուդը ծնվել է Քենթում։ Նա հաճախել է Մեյդսթոնի Օուկվուդ–Պարկ Քերականական դպրոցը։ Մեյդսթոնի և Սևենոքսի դպրոցներում դերասանական արհեստը սովորելուց հետո նա մեկնում է սահմանից դուրս աշխատելու՝ սկսելով Քենիաից և ճանապարհորդել է կես տարի մինչ Լոնդոնում բակություն հաստատելը։ Մինչ գործակալության հետ կապ հաստատելը Դոմինիկը խաղացել է թատրոնում[3]։
Շերվուդի մոտ հայտնաբերվել է հետերոքրոմիա հիվանդությունը - նրա մի աչքը կապույտ է, իսկ մյուսը՝ կես կապույտ, կես շագանակագույն։ 2015 թվականի ինֆորմացիայով Դոմինիկը հանդիպում է «Վամպիրների ակադեմիա» ֆիլմի կոլեգա Սառա Հայլենդի հետ[4]։
Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
2005 | Թմբիրի մեջ | Stoned | Ալեքս | |
Չառլին և շոկոլադի գործարանը | Charlie and the Chocolate Factory | Ջեյմս[5] | ||
2006 | Շանթարգել | Stormbreaker | Թիմոթի | |
2012 | Մի անհետացիր | Not Fade Away | երիտասարդ Միկ Ջագգեր | |
Edge of Tears | տղա | |||
2014 | Վամպիրների ակադեմիա | Vampire Academy | Քրիստիան Օզերա | |
2015 | Take Down | Ջեյմս Հերրիկ[6] | ||
2016 | Ուրիշը | The Other | Զաք Բրեդֆորդ[7] |
Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|---|
2010 | Հնարավորություն | The Cut | Ջեկ Սիմմոնս | 3-րդ սեզոն[8] |
2011 | Սեյդի Ջեյ | Sadie J | Թոմ | Էպիզոդ «Cherylistic»[9] |
2013 | Մայիսյան տոն | Mayday | Լուիս | 1-ին սեզոն |
2016 | Մթնշաղի որսորդներ | Shadowhunters | Ջեյս Վեյլանդ | Գլխավոր դեր |
2016 | Ամերիկյան ընտանիք | Modern Family | Ջեյմս | Էպիզոդ «Crazy Train» |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.