Դոն Հենլի
From Wikipedia, the free encyclopedia
Դոնալդ Հյուզ Հենլի (անգլ.՝ Donald Hugh Henley, հուլիսի 22, 1947(1947-07-22)[1][2], Gilmer, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ և Eagles ռոք բենդի հիմնադիր անդամ, վոկալիստ և թմբկահար, ինչպես նաև խմբի միակ շարունակական անդամ։ Հենլին կատարել է խմբի այնպիսի հիթերի գլխավոր վոկալը, ինչպիսիք են՝ «Witchy Woman», «Desperado», «Best of My Love», «One of These Nights», «Hotel California», «Life in the Fast Lane», «Victim of Love», «The Last Resort», «The Long Run» և «Get Over It»։
Դոն Հենլի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Don Henley |
Ի ծնե անուն | անգլ.՝ Donald Hugh Henley |
Ծնվել է | հուլիսի 22, 1947(1947-07-22)[1][2] (76 տարեկան) Gilmer, Տեխաս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք և Քանթրի |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, թմբկահար, դաշնակահար, հեղինակ-կատարող և կիթառահար |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | հարվածային համակարգ, կիթառ և վոկալ |
Լեյբլ | Asylum Records |
Կրթություն | Հյուսիսային Տեխասի համալսարան, Stephen F. Austin State University? և Linden-Kildare High School? |
Անդամակցություն | Eagles |
Պարգևներ | |
Կայք | donhenley.com |
Don Henley Վիքիպահեստում |
1980 թվականին խմբի լուծարումից հետո Հենլին սոլո կարիերա է սկսել, թողարկելով իր դեբյուտային՝ «I Can't Stand Still» (1982) ալբոմը։ Նա թողարկել է հինգ ստուդիական ալբոմ, երկու հավաքածու ալբոմ և մեկ DVD համերգային ալբոմ։ Նրա սոլո հիթերից են՝ «Dirty Laundry»», «The Boys of Summer»,«All She Wants to Do Is Dance», «Sunset Grill», «Not Enough Love in the World», «The End of the Innocence», «The Last Worthless Evening» և «The Heart of the Matter»։
Eagles-ն իր կարիերայի ընթացքում վաճառել է 150 միլիոն ալբոմի օրինակ ողջ աշխարհում, հաղթել է վեց Գրեմմի մրցանակ և ունի հինգ համար մեկ սինգլներ, 17 թոփ 40 սինգլներ և վեց համար մեկ ալբոմներ։ 1998 թվականին նրանք ընդգրկվել են Ռոքնռոլի փառքի սրահում և հանդիսանում են ԱՄՆ-ի պատմության լավագույն վաճառվող խումբը։ Որպես սոլո արտիստ, Հենլին վաճառել է 10 միլիոն ալբոմի օրինակ ողջ աշխարհում, ունի ութ թոփ 40 սինգլներ, երկու Գրեմմի մրցանակ և հինգ MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակ։ Հենլին Eagles-ի հետ թողարկել է յոթ ստուդիական ալբոմ, իսկ խմբի հետ թողարկած և իր սոլո սինգլները միասին Հենլին թողարկել է 25 սինգլներ, որոնք ընդգրկվել են ամերիկյան Billboard Hot 100 չարթի թոփ 40-ում։ 2008 թվականին «Rolling Stone» ամսագիրը նրան դասել է բոլոր ժամանակների լավագույն երգիչների ցանկի 87-րդ հորիզոնականում[4]։ Հենլին նաև հիմնադրել է մի շարք բնապահպանական և քաղաքական նախագծեր, որոնցից առավել հատկանշական է «Ուոլդեն Վուդս» նախագիծը (Walden Woods Project)[5]: 1994-ից 2016 թվականների իր երաժշտական գործունեությունը Հենլին բաժանել է Eagles-ի և իր սոլո կարիերայի միջև։