Կիթառահար
From Wikipedia, the free encyclopedia
Կիթառահար, երաժիշտ, ով կիթառ է նվագում։ Պրոֆեսիոնալ կիթառահարները կարող են մենակատար ստեղծագործություններ կատարել կամ նվագել անսամբլերի կամ լայն դիապազոնով երաժշտական խմբերի կազմում։ Անսամբլում կիթառահարը կարող է կատարել ռիթմ կիթառի (նվագելով բասի հետ ներդաշնակված) կամ սոլո կիթառի դերը (բասի հետ մեկտեղ մեղեդի նվագելով)։ Նույնպես կիթառահարը կարող է նվագակցել ինքն իրեն երգեցողության ժամանակ։ Ներկայումս կիթառահարները նվագում են նորագույն սարքավորման օգնությամբ, օգտագործելով ձայնի ստացման տարբեր ընթացքներ և միջոցներ՝ ակուստիկ, էլեկտրա, կլասիկ, բասային կիթառների սինթետիկ ձայներից մինչև էլեկտրոնային։