Դոշի (ճարտարապետ)
Դոշի (ճարտարապետ) / From Wikipedia, the free encyclopedia
Բալկրիշնա Վիթալդաս Դոշի, ՕԷյէԼ, հնդիկ ճարտարապետ[7], (օգոստոսի 26, 1927(1927-08-26)[1][2], Պունի, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 24, 2023(2023-01-24)[3], Ահմադաբադ, Գուջարաթ, Հնդկաստան): Համարվում է հնդկական ճարտարապետության կարևոր դեմքերից մեկը և հայտնի է Հնդկաստանում ճարտարապետության զարգացման գործում ունեցած ներդրման համար[8]։ Դոշին աշխատել է Լե Կորբուզյեի և Լուիս Քանի մոտ և հանդիսանում է Հնդկաստանի մոդեռնիստական և բրուտալիստական ճարտարապետության ռահվիրա։
Դոշի գուջարաթի՝ બાલકૃષ્ણ વિઠ્ઠલદાસ દોષિત | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1927(1927-08-26)[1][2] |
Ծննդավայր | Պունի, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | հունվարի 24, 2023(2023-01-24)[3] (95 տարեկան) |
Մահվան վայր | Ահմադաբադ, Գուջարաթ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Մայրենի լեզու | գուջարատի |
Կրթություն | Սըր Ջամսեթջի Ջիջիբոյ Արվեստի դպրոց, Fergusson College? և CEPT University? |
Երկեր | Ամդավադ նի Գուֆա |
Մասնագիտություն | ճարտարապետ, քաղաքաշինարար և ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Balkrishna Doshi Վիքիպահեստում |
Նրա առավել ուշագրավ նախագծերն են Բանգալորի և Ուդայպուրի Մենեջմենթի հնդկական ինստիտուտները, Նորաձևության տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը Նյու Դելիում, Ահմադաբադում Ամդավադ նի Գուֆա պատկերասրահը և Բնապահպանական պլանավորման և տեխնոլոգիաների կենտրոն համալսարանը և Առանյայի ի ցածր գնով բնակարանների ծավալումն Ինդոր քաղաքում, որի համար արժանացել է ճարտարապետության համար Աղա խանի մրցանակին[9]։
Դոշին առաջին հնդիկ ճարտարապետն է, որը 2018 թվականին ստացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակ, որը ճարտարապետության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է համարվում[10][11]։ Նրան շնորհվել են նաև Պադմա Շրի և Պադմա Բհուշան մրցանակները։