Բանգալոր
From Wikipedia, the free encyclopedia
Բանգալոր նաև Բենգալուրու (կան. ಬೆಂಗಳೂರು: ಬೆಂಗಳೂರು, ['beŋgəɭuːru], անգլ։ [ˈbæŋgəloːɾ]), խոշոր քաղաք և վարչական կենտրոն Հնդկաստանի հարավում։ Գտնվում է Դեկանի սարահարթում՝ Կարնատակա նահանգի հարավ- արևելքում, և այդ նահանգի մայրաքաղաքն էլ համարվում է։ Բնակչության թվով 3-րդն է, տարածքով՝ 1-ինը և մեծությամբ 5-րդ ագլոմերացիան Հնդկաստանում։
Քաղաք | ||
---|---|---|
Բանդալոր | ||
կան. ಬೆಂಗಳೂರು անգլ.՝ Bangalore | ||
Երկիր | Հնդկաստան | |
Հնդկաստանի վարչական բաժանում | ԿարնատակաԿարնատակա | |
Քաղաքային շրջան | Բանգալոր | |
Քաղաքապետ | Ս.Կ.Նատարաջ | |
Հիմնադրված է | 1537 թ. | |
Առաջին հիշատակում | 890 | |
Մակերես | 741 կմ² | |
ԲԾՄ | 920 մ | |
Կլիմայի տեսակ | սավանաների մերձհասարակածային կլիմա | |
Պաշտոնական լեզու | Կաննարա | |
Բնակչություն | 8 425 970 մարդ (2011) | |
Խտություն | 7126 մարդ/կմ² | |
Ագլոմերացիա | 10 178 146 | |
Ազգային կազմ | կաննարա, թամիլի և այլն | |
Ժամային գոտի | UTC+5: 30 | |
Հեռախոսային կոդ | +91 80 | |
Փոստային ինդեքս | 5600xx | |
Փոստային դասիչ | 0001-0099 | |
Ավտոմոբիլային կոդ | KA[1] | |
Պաշտոնական կայք | //www.bbmp.gov.in/ (անգլ.) | |
| ||
Սա Ասիայի ամենադինամիկ զարգացող քաղաքներից մեկն է և Հնդկաստանի խոշորագույն գիտական և արդյունաբերական կենտրոնը, որը արտադրում է մեքենաշինության և էլեկտրոնիկայի ոլորտի սարքավորումներ։ Բացի այդ, Բանգալորը անվանում են «հնդկական սիլիկոնային հովիտ»՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հետ առնչվող ընկերությունների բազմաքանակության պատճառով։ Այստեղ են գտնվում նաև Հնդկաստանի գիտությունների ինստիտուտը, համալսարանը և Օդագնացության ազգային լաբորատորիան։ Հաշվի առնելով աշխարհում Բանգալորի տնտեսական աճող դերը CNN-ն 2007 թվականին այն հայտարարել է «Բիզնեսի վարման համար ամենագրավիչ վայրերից մեկը»։
Քաղաքի հիմնադիրը համարվում է տեղի վասալը և Ելահանկա շրջանի (այսօր Բանգալորի արվարձան) ղեկավարը՝ Կեմպե Գոուդա I-ը։ Նրանք, 1537 թվականին այս վայրում կառուցելով կավե ամրոց, այն հայտարարեցին Վիջայնագար կայսրության շրջան։ Նրա ժառանգորդը՝ Կեմպե Գոուդա II-ը, շրջանի սահմանները նշելով, հարևան գյուղերի կողքով անցկացնելով 4 պաշտպանական ամրոցներ, նշել է իր տարածքը։ Մեծանալով բրիտանական իշխանության ժամանակ՝ քաղաքը հայտնի է դարձել աշխարհին՝ լինելով Հնդկաստանի գաղութային վարչության կենտրոն։ Քաղաքի զարգացմանը նպաստել է 1806 թվականի բրիտանական զորակայանի շինանարարությունը, որն այստեղ է գրավել բազմաթիվ ներգաղթյալների։ 1947 թվականին Հնդկաստանի անկախության վերականգնումից հետո պետության մեջ ձևավորվեց մի նահանգ՝ Մայրուս անունով, իսկ Բանգալորը հռչակվեց նրա մայրաքաղաքը։ 1973 թվականին Մայրուսը վերանվանվեց Կառնատակի։ Այսօր այն արագ աճող քաղաք է բարձրագույն ուսումնական հաստատություններով և գիտահետազոտական ինստիտուտներով։ Բանգալորը գրագիտության մակարդակով Հնդկաստանում զբաղեցնում է երկրորդ տեղը։