From Wikipedia, the free encyclopedia
Դոսսո Դոսսի (իտալ.՝ Dosso Dossi, իսկական անունը իտալ.՝ Giovanni di Niccolò de Luteri, ոչ վաղ քան 1480 և ոչ ուշ քան 1490, Միրանդոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա - օգոստոս 1542, Ֆեռարա, Duchy of Ferrara), իտալացի գեղանկարիչ ու փորագրիչ ուշ Վերածննդի ժամանակաշրջանում։ Ֆերրարյան դպրոցի մեծ ներկայացուցիչ։
Դոսսո Դոսսի Dosso Dossi | |
---|---|
Ի ծնե | Giovanni di Niccolò de Luteri |
Ծնվել է | ոչ վաղ քան 1480 և ոչ ուշ քան 1490 |
Ծննդավայր | Միրանդոլա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա |
Վախճանվել է | օգոստոս 1542 |
Մահվան վայր | Ֆեռարա, Duchy of Ferrara |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Իտալական Վերածնունդ և School of Ferrara? |
Ժանր | պատմական գեղանկարչություն և բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Յուպիտեր, Մերկուրի և Առաքինություն, An Allegory of Fortune? և Երաժշտության այլաբանություն |
Մեկենասներ | Ալֆոնսո I դ՛Էստե, Ֆերարայի դուքս |
Ներշնչվել է | Ջորջոնե |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Dosso Dossi Վիքիպահեստում |
Ապագա նկարիչը սովորել է Լորենցո Կոստայի և Ջորջոնեի արվեստանոցներում։ Վենետիկյան վարպետների ազդեցությունը կրող նկարիչների շարքին է դասվում։ Դոսսոն աշխատել է Ջովաննի Բելլինիի, Տիցիանի, Ռոմանինոյի հետ։ 1516 թվականից նա ֆարրերայի արքունիքի գեղանկարիչ է։ Գրեթե կյանքի ամբողջ ընթացքում ծառայել է հերցոգներ Ալֆոնսո I դ’Էստեի, Էրկոլե II դ’Էստեի մոտ, որտեղ զբաղվել է ոչ միայն գեղանկարչությամբ, այլև կատարել է դիվանագիտական հանձնարարություններ։ Իր եղբոր՝ Բատիստի հետ նա հերցոգների համար նկարել է դիցաբանական կոմպոզիցիաներ, դիմանկարներ, ստեղծել է դեկորատիվ որմնանկարներ, նախշազարդել է պալատների և դղյակների պատերը։ Նախշազարդումներն ու որմնանկարները ներկա պահի դրությամբ փաստացիորեն չեն պահպանվել։ Դոսսիի արվեստի հետաքրքիր կողմն այն է, որ նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել բնանկարների լայնածավալ ֆոնին։ Դոսսո Դոսսիի վրձնին են պատկանում այդ ժամանակների համար հազվադեպ հանդիպող ավարտուն կոմպոզիցիաների շարքը, զորօրինակ «Բնանկար սրբերի ֆիգուրներով» (Մոսկվա, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան)։
1520 թվականին եղբոր հետ միասին այցելել են Հռոմ և հանդիպել այնտեղ Ռաֆայելի հետ։ Հետո աշխատել է Մոդենեի և Ֆերրարայի եկեղեցիների խորանների պատկերազարդման վրա։ 1530-ական թվականներին իրեն դրսևորում է որպես բնանկարի վարպետ. Ֆերրարյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է։ Նկարազարդել է Լուդովիկո Արիոստոյի ստեղծագործություններից «Մոլեգին Ռոլանդը»։ Ալֆոնսո դ’Էստեի դիմանկարում զգացվում է Տիցիանի ազդեցությունը։ Ավելի ուշ, Կորեջիոյի և վենետիկյան նկարիչներին ազդեցության ներքո, Դոսսի եղբայրների արվեստում մուտք է գործում կիսաֆանտաստիկ բնանկարների ոճը՝ օծված խորհրդավոր ու թրթռուն լույսով։
Համատեղելով ֆերրարյան ու վենետիկյան դպրոցների ավանդույթները, նկարիչը սկսել է ստեղծել ընդգծված էմոցիոնալ և ռոմանտիկ հուզական կտավներ դիցաբանական, այլաբանական, կրոնական մոտիվներով։ Այդպիսիք են բանաստեղծական-հեքիաթային ֆոնի վրա ստեղծված կտավները՝ «Ապոլլոնը և Դափնեն», «Յուպիտեր, Մերկուրի և Առաքինություն», «Բաքոս», «Պոետը և մուսան»։ Դոսսիի կոմպոզիցիաների մեծ մասում աչքի են ընկնում փայլուն սառը գեղարվեստը, մի քանի ծանր ֆիգուրների հզորությունը, դեկորատիվ դետալների գերբեռնումը՝ «Արդարադատություն», «Սուրբ Սեբաստիան»։ Դոսսին աշխատել է նաև մոնումենտալ-դեկորատիվ արվեստի ոլորտում. պատկերազարդել է Իմպերիալե վիլլան՝ Պեզարոյի մոտ, 1530 թվական։
{{cite book}}
: |author=
has generic name (օգնություն){{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոսսո Դոսսի» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.