Օգոստոս

հուլյան և գրիգորյան օրացույցներում ութերորդ ամիսը From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Օգոստոս, տարվա ութերորդ ամիսն է, ունի 31 օր։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օգոստոս (այլ կիրառումներ)

Մեր թվարկությունից 56 տարի առաջ Հուլիոս Կեսարի հրամանով կատարված օրացույցի բարեփոխումից հետո փետրվարը դարձավ երկրորդ ամիսը և ուներ 29 օր։ Հետագայում ամիսներից մեկը ի պատիվ Հուլիոս Կեսարի կոչվեց Հուլիս, իսկ դրան հաջորդող օգոստոս ամիսն էլ՝ հռոմեական Օկտավիանոս կայսեր պատվին, որը հետագայում ստացավ «օգոստոս» տիտղոսը (նշանակում է՝ վսեմաշուք)։

Բայց օգոստոսն ուներ միայն 30 օր, իսկ հուլիսը՝ 31։ Մի բան, որ ընդգծում է Կեսարի գերազանցությունը Օգոստոս կայսեր նկատմամբ։ Որոշվեց մեկ օր վերցնել փետրվարից և ավելացնել օգոստոս ամսվա օրերի թվին։

Պատմական Հայաստանում օգոստոսը եղել է տարվա առաջին ամիսը և կոչվել է նավասարդ։

Remove ads

Կենդանաշրջանի նշաններ

Օգոստոս ամսին ծնվածների կենդանաշրջանի նշաններն են՝

  • Առյուծը՝ մինչև ամսի 23-ը ծնվածների համար;
  • Կույսը՝ ամսի 23-ից հետո ծնվածների համար։

Կարևոր օրեր

  • Օգոստոսի 13 - ձախլիկների համաշխարհային օր։
  • Օգոստոսի 14 - Պակիստանի անկախության օր։
  • Օգոստոսի 15 - Հնդկաստանի անկախության օր։
  • Օգոստոսի 23 - ՀԽՍՀ գերագույն խորհուրդը ընդունում է հռչակագիր անկախ պետականության հաստատման գործընթաց սկսելու մասին։
  • Օգոստոսի 24 - Ուկրաինայի անկախության օր։

Անունն այլ լեզուներով

Եվրոպական լեզուներում օգոստոս անունը հիմնականում համապատասխանում է լատինական ավանդույթին։ Սակայն, կան նաև բացառություններ. այսպես՝ ֆիններեն ասում են elokuu՝ «հացի ամիս», արևելասլավոնական լեզուներում անունը կապված է՝ «մանգաղ» նշանակող բառի հետ. ուկրաիներեն՝ серпень, լեհերեն՝ sierpień, չեխերեն՝ srpen։

Բելառուսերեն կոչվում է «жнівень», կապված է «жніво»-բերք բառի հետ[1]։

Thumb
Օգոստոս ըստ Les Très Riches Heures du duc de Berry

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads