Դրամական զանգված
From Wikipedia, the free encyclopedia
Դրամական զանգված, ժամանակի որոշակի պահին շրջանառության մեջ գտնվող դրամի քանակությունը։ Դրանում ներառվում է բնակչության մոտ, ձեռնարկությունների, կազմակերպությունների, բանկերի դրամարկղներում, ինչպես նաև ճանապարհին գտնվող դրամագումարը։ Դրամական զանգվածի ուսումնասիրման կարևոր հարցերից են՝ շրջանառությունում դրամի ընդհանուր գումարի որոշումը, դրա կառուցվածքը, շրջանառության արագությունը։