Հայկական դրամ
ազգային արժույթ / From Wikipedia, the free encyclopedia
Հայկական դրամ, Հայաստանի ազգային արժույթը։ Դրամի արտադրյալը լուման է՝ «1 դրամ = 100 լումա» հարաբերակցությամբ։ Ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի կենտրոնական բանկին, որը նաև կազմակերպում և կարգավորում է կանխիկ դրամաշրջանառությունը երկրի տարածքում[3][4]։ Շրջանառության մեջ գտնվող դրամանիշերը հանդիսանում են Կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա բոլոր միջոցներով[3]։ «Դրամ» բառը թարգմանաբար նշանակում է «փող» և ծագում է «դրախմա» բառից (հուն․՝ δραχμή)։ Հայկական դրամի գրանշանն է «» նշանը (֏ • U+058F Armenian Dram Sign[5][6])։
- Այս հոդվածը Հայաստանի արժույթի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ԱՄԴ (այլ կիրառումներ)։
Հայկական դրամ | |||
---|---|---|---|
| |||
ISO 4217 կոդ | AMD | ||
Երկիր | Հայաստան | ||
Պաշտոնական օգտագործում |
Հայաստան Արցախ | ||
Կազմված է | 100 լումայից | ||
Նշան | ֏ | ||
Մետաղադրամներ | 10, 20, 50, 100, 200, 500 դրամ | ||
Թղթադրամներ | 1000, 2000, 5000, 10 000, 20 000, 50 000, 100 000 դրամ | ||
Կենտրոնական բանկ | Հայաստանի կենտրոնական բանկ | ||
Վեբ-կայք | www.cba.am | ||
Փոխանակման կուրս (2023-01-14[1][2] դրությամբ) | |||
1 USD | = 396.56 AMD | ||
1 EUR | = 424.21 AMD | ||
1 GBP | = 484.87 AMD | ||
1 RUB | = 5.88 AMD |
Հայաստանի ազգային արժույթի ներդրումն իրականացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ստեղծված ՀՀ-ում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ, որի համաձայն՝ «1993 թվականի նոյեմբերի 22-ի ժամը 00:00-ից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում ՀՀ ԿԲ 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը»[7][8]։
Հայաստանում պետական դրամատպարանի և դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված շրջանառու թղթադրամներն ու մետաղադրամները պատրաստվում են արտերկրում։ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցել է հետևյալ ընկերությունների և դրամահատարանների հետ՝
- «OeBS» ընկերություն
- «Giesecke & Devrient» ընկերություն
- Լեհաստանի դրամահատարան
- «De La Rue» ընկերություն
- Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարան
- «Joh. Enschede» ընկերություն
- Նիդերլանդների արքայական դրամահատարան
- Կրեմնիցայի դրամահատարան
- Ֆինլանդիայի դրամահատարան
ՀՀ շրջանառու դրամանիշերի էսքիզների հեղինակներն են՝ Աշոտ Մանուկյան, Հրաչյա Ասլանյան, Կարապետ Աբրահամյան, Ռուբեն Արուտչյան և Հարություն Սամուելյան։