Դև (դիցաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Դև, հայկական դիցաբանության մեջ բարի կամ չար ոգի[1]։ Դիցաբանության մեջ, լեգենդներում, հեքիաթներում նկարագրվում է որպես հսկա` մեծ գլխով և կավե կճուճի կամ ամանի չափ աչքերով։ Դևի կերպարում հաճախ միավորված են կենդանիների հատկություններ[2]։ Դևերը լինում են ինչպես բարի, այնպես էլ չար։ Բոլոր դևերը բաժանվում են երկու խմբի` սև և սպիտակ, ընդ որում գույնը միշտ չէ, որ համապատասխանում է բնավորությանը։ Լեգենդներում կախարդները դևին մարդու մարմնի մեջ մտցնելու հատկությամբ էին օժտված[3]։
Բարի դևերից են արալեզներն ու ուրվականները, չարերից` ալքերը, այսերը, վիշապները։ Որոշ ոգիներ մարդկանց նկատմամբ չեզոք դիրքորոշում ունեն։ Դևերը տարբերվում են իրենց կերպարանքով, օրինակ` պարիկները կարող են ունենալ ինչպես գեղեցիկ կնոջ, այնպես էլ ավերակներում ապրող ավանակի կերպարանք[2]։
Հովհաննես Թումանյանի «Եդեմական ծաղիկ» հեքիաթում դևը դրախտի ծաղկի պահապանն էր։
«Սասնա ծռեր» էպոսում Մեծ Մհերը Սպիտակ դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ։