Վիշապ (գերբնական էակ)
երևակայական, գերբնական էակ շատ ժողովուրդների առասպելաբանություններում / From Wikipedia, the free encyclopedia
Վիշապ, մեծ, մոգական, գերբնական արարած, որը հանդիպում է աշխարհի ժողովրդական մշակույթներում։ Վիշապների մասին համոզմունքները տարբերվում են ըստ տարածաշրջանների, բայց արևմտյան երկրների մշակույթում հաճախ պակերվել են թևավոր, եղջյուրներոբվ և բերանից կրակ արտաշնչելու ունակությամբ։ Արևելյան մշակույթում վիշապները սովորաբար պատկերվում են առանց թևերի, չորսոտանի, օձանման խելացի արարածներ։ Վիշապների ընդհանրությունները հաճախ կատվազգիներին, սողուններին, կաթնասուններին և թռչուններին բնորոշ հատկությունների հիբրիդացումն է։ Գիտնականները կարծում են, որ խոշոր անհետացած կամ իրենց տարածաշրջանը լքող կոկորդիլոսներն ամենամոտ նմանություն ունեն վիշապներին, հատկապես, երբ հանդիպում են անտառապատ կամ ճահճային տարածքներում, և դրանք են, ամենայն հավանականությամբ, ժամանակակից ասիական վիշապների պատկերների ձևանմուշ[1][2]։ Ուսումնասիրողների կարծիքով՝ վիշապի մասին առասպելների հիմքում ընկած է քաոսի ու տիեզերքի հակամարտության առասպելի նախնական մոտիվը, որը հնդեվրոպական ժողովուրդների ավանդական պատկերացումներում առնչվել է ամպրոպին, ամպրոպային հողմին։ Ըստ հնագույն հավատալիքների, վիշապը բարձրանում է երկինք կամ երկնքից իջնում երկիր՝ առաջացնելով ամպրոպային փոթորիկներ, պտտահողմեր, կլանում արևը՝ առաջացնելով խավարում։ Հին Արևելքի մի շարք երկրներում վիշապը պաշտվել է իբրև ջրային տարերքի, պտղաբերության ու հարստության հովանի, իսկ ավելի ուշ դարձել ահեղության, իշխանության խորհրդանիշ։ Որոշ ուսումնասիրողների ենթադրությամբ՝ Վիշապը նախապես պաշտվել է իբրև ջուր, անձրև և հարստություն պարգևող ոգի, որն իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիները։ Գրեթե բոլոր առասպելաբանություններում ընդհանուր է աստվածության կամ դյուցազնի ձեռքով վիշապի սպանությունը և նրա կլանած ջրերի, հսկած գանձերի, ինչպես նաև նրան զոհաբերվող կույսերի ազատումը։ Ըստ հին հայկական առասպելի, վիշապի դեմ մարտնչում և հաղթուն է Վահագն Վիշապաքաղ աստվածը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիշապ (այլ կիրառումներ)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Վիշապ | |
---|---|
Տեսակ | դիցաբանական էակների դաս |
Ենթատեսակ | առասպելական էակ և առասպելական կենդանի |
Dragons Վիքիպահեստում |