Ելենա Նիկոլաևնա Գոգոլևա (մարտի 25 (ապրիլի 7), 1900, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 15, 1993(1993-11-15), Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի ռուս խորհրդային դերասանուհի, գեղարվեստական խոսքի վարպետ (ասմունքող)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1949)[2]։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի եռակի դափնեկիր (1947, 1948, 1949)։

Արագ փաստեր Ելենա Գոգոլևա, Ծնվել է ...
Thumb
Ելենա Գոգոլևա
Thumb
Ծնվել էմարտի 25 (ապրիլի 7), 1900
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 15, 1993(1993-11-15) (93 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունQ19906880? (1916) և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Վսեվոլոդ Ակսյոնով
Պարգևներ և մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
Փակել

1918-1993 թվականներին եղել է Փոքր թատրոնի դերասանուհի։ Երբ Վահրամ Փափազյանը 1928 թվականին Փոքր թատրոնի խմբի հետ հանդես է եկել Օթելլոյի դերով, Գոգոլևան կատարել է Դեզդեմոնայի դերը։

Կենսագրություն

Ելենա Գոգոլևան ծնվել է 1900 թվականի մարտի 25-ին (նոր տոմարով՝ ապրիլի 7) Մոսկվայում՝ բանակի սպայի և գավառական դերասանուհու ընտանիքում։ 1916 թվականին ավարտել է Ալեքսանդրո-Մարիինյան ինստիտուտը։ 1917-1918 թվականներին սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության երաժշտադրամատիկական դպրոցի (այժմ՝ Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ, ԳԻՏԻՍ) դրամատիկական բաժնում[3]։

1918 թվականին Գոգոլևան երկրորդ կուրսից ընդունվել է Փոքր թատրոնի թատերախւմբ, որտեղ իր նորամուտը կատարել է Ջեսիկայի դերով Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսի բեմադրության մեջ։ Ունենալով վառ ու բազմակողմանի անհատականություն, մեծ ուշադրություն դարձնելոց բեմական խոսքի մշակույթին և դերի արտաքին արտահայտչականությանը՝ դերասանուհին արդեն վաղ տարիներին մարմնավորել է Սոֆյային «Խելքից պատուհաս» բեմադրությունում, ինչպես նաև կատարել է մի շարք դերեր Ալեքսանդր Օստրովսկու պիեսներում՝ մարմնավորելով Գարնանը «Ձյունանուշ», Նեգինային «Տաղանդներ և երկրպագուներ», Ակսյուշային «Անտառ», Պոլինային «Եկամտաբեր վայր», Լարիսային «Անօժիտը» ներկայացումներում[3]։

1920 թվականին Ելենա Գոգոլևան կատարել է նորամուտը կինոյում, բայց քիչ է նկարահանվել՝ միշտ մնալով առաջին հերթին որպես թատրոնի դերասանուհի։ Աշխատել է նաև ռադիոյի և հեռուստատեսւթյան ոլորտում։ Ռուսաստանի Պետհեռուստառադիոֆոնդի հավաքածուում պահվում են գրական ստեղծագործությունների ավելի քան 150 և Փոքր թատրոնի ներկայացումների ձայնագրություններ դերասանուհու մասնակցությամբ[3]։ Ելենա Գոգոլևան Փոքր թատրոնում աշխատել է մինչև կյանքի վերջ։ Նրա լավագույն դերերի շարքում են այնպիսի կերպարներ, որոնք ստեղծվել են ինչպես դասական, այդ թվում արտասահմանյան (լեդի Միլֆորդը Ֆ. Շիլլերի «Սեր և խարդավանք», շեքսպիրյան լեդի Մակբեթ, միսսիս Քրոուլի «Սնափառության տոնավաճառը» ներկայացման մեջ), այնպես էլ ժամանակակից խաղացանկում, այդ թվում նաև Մամուրեն հատուկ իր համար բեմադրված Ժ. Սարմանի պիեսում[1]։ Վերջին անգամ դերասանուհին բեմ է բարձրացել 1993 թվականի հոկտեմբերին 22-ին։

Ապրել է Մոսկվայում՝ «Արվեստի աշխատավոր» (ռուս.՝ «Труженик искусства») կոոպերատիվի տանը Գորկու փողոցի շրջանում[4][5]։

Ելենա Գոգոլևան մահացել է 1993 թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում։ Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը (տեղամաս № 12) ՝ որդու կողքին։

Ընտանիք

Ելենա Գոգոլևան երեք անգամ ամուսնացած է եղել[5]

  • Առաջին ամուսինը՝ Գեորգի Նիկոլաևիչ Դուդկևիչ (1887-1978), կոմպոզիտոր, հնչյունային ռեժիսոր,
    • Որդի՝ Իգոր Դուդկևիչ (1920-1969), ռազմական օդաչու, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, հնչյունային ռեժիսոր,
  • Երկրորդ ամուսինը՝ Վսեվոլոդ Նիկոլաևիչ Աքսյոնով (1902-1960), դերասան, գեղարվեստական խոսքի վարպետ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1947),
  • Երրորդ ամուսինը՝ Սեմյոն Իսահակի Կամինկա (1907-1983), ռեժիսոր։

Կոչումներ և պարգևներ

Դերեր թատրոնում

Աշխատանքը հեռուստատեսությունում

  • 1967 – Անհայտ կորած պաշտոնյան (ռուս.՝ Пропавший чиновник, հեռուստաներկայացում) – ֆրու Ամսթեդ
  • 1974 – Օստրովսկու տունը (ռուս.՝ Дом Островского) – Աննա Ուստինովնա Կիսելնիկովա, «Անդունդը»
  • 1988 – Ստրուկներ (ռուս.՝ Холопы) – իշխանուհի Պլավուտինա-Պլավունցովա

Ֆիլմագրություն

  • 1920 – Անջելո (ռուս.՝ Анджело)
  • 1936 – Գոբսեկ (ռուս.՝ Гобсек) – կոմսուհի դե Ռեստո
  • 1953 – Բարբարոսներ։ Տեսարաններ շրջանային քաղաքում (ռուս.՝ Варвары. Сцены в уездном горооде) – Մոնախովա Նադեժդա Պոլիկարպովնա
  • 1954 – Այդ մասին մոռանալ չի կարելի (ռուս.՝ Об этом забывать нельзя) – Մարիա Սպիրիդոնովնա Բանտիշ
  • 1957 – Բաժակ ջուր – Դքսուհի Մարլբորոյի
  • 1961 – Երկու կյանք (ռուս.՝ Две жизни) – իշխանուհի Նաշչեկինա
  • 1982 – Պիկվայա դամա (ռուս.՝ Пиковая дама)  – կոմսուհի Աննա Ֆեդոտովնա

Ծանոթագրություններ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.