From Wikipedia, the free encyclopedia
Ելենա Ալեքսանդրովնա Իվանովա-Էբերլինգ (անգլ.՝ Иванова-Эберлинг Елена Александровна, մայիսի 11, 1905, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 19, 1971[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, թաղված է Սանկտ Պետերբուրգի Շուվալովյան գերեզմանոցում), խորհրդային նկարչուհի, գեղանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[2]։
Ելենա Իվանովա-Էդերլինգ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1905 |
Ծննդավայր | Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 19, 1971[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | բնանկար |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Հայտնի նկարիչ և մանկավարժ Իլյա Ռեպինի աշակերտ Ալֆրեդ Ռուդոլֆովիչ Էբերլինգի կինը։
Ելենա Իվանովա-Էդերլինգը ծնվել է 1905 թվականի մայիսի 11-ին, Վիլենսկի գավառի Ալիտա գյուղում։ Սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ուսումնարանում՝ Ա. Ռ. Էբեռլինգի մոտ (1920-1922), Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական տեխնիկումում՝ (1922-1926) Վլադիմիր Կուզնեցովի մոտ, ՀՌՆԱ-ի ստուդիայում (1927-1928)։
1955 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ իր աշխատանքները ներկայացնելով Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Հիմնականում նկարել է բնանկարներ և նատյուրմորտներ։ Եղել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։
«Գարուն»[3](1926), «Յասաման»[4] (1955), «Կակաչներ»[5] (1957), «Ջրկոտեմներ», «Յասաման»[6] (երկուսն էլ 1958), «Արվեստանոցում։ Նատյուրմորտ»[7] (1959), «Պատշգամբում», «Նատյուրմորտ»[8] (երկուսն էլ՝ 1960), «Սպիտակ գիշերներ»[9], «Պատշգամբ»[3] (երկուսն էլ 1961), «Ջրաշուշաններ»[10](1962), «Ամառային ճաշարան», «Ծաղիկներով բնանկար»[11] (երկուսն էլ 1963), «Լռության ժամ», «Ուրախություն»[12] (երկուսն էլ՝ 1964), «Մարզադաշտում» (1965), «Ղրիմ»[13], «Ձոր» (երկուսն էլ՝ 1966), «Սպիտակ գիշեր։ Բացվող կամուրջ», «Անմար կրակ» (երկուսն էլ 1967), «Գարնանային ջրեր» (1968), «Մայիս» (1969), «Բերք» (1970), «Ղրիմյան նատյուրմորտ»[3] (1971) և մի շարք այլ ստեղծագործությունների հեղինակ է։
Մահացել է 1971 թվականի դեկտեմբերի 19-ին Լենինգրադում, կյանքի վաթսունյոթերորդ տարում։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Շուվալովյան գերեզմանոցում։
Իվանովա-Էբելինգի ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի և արտասահմանյան թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.