From Wikipedia, the free encyclopedia
Ելիզավետա Դանիացի (դան․՝ Elisabeth af Oldenburg, սեպտեմբերի 4, 1573, Koldinghus, Կոլինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա - հուլիսի 19, 1626[1], Բրաունշվայգ, Սրբազան Հռոմեական կայսրություն), Դանիայի թագավոր Ֆրեդերիկ II-ի դուստրը Օլդենբուրգների տոհմից, ամուսնության ժամանակ եղել է Բրաունշվայգ-Վոլֆենբյութելի դքսուհին։ 1616—1622 թվականներին եղել է Բրաունշվայգ–Լյունեբուրգ դքսության ռեգենտը։
Ելիզավետա Դանիացի | |
Մասնագիտություն՝ | գերիշխան |
---|---|
Ծննդյան օր | սեպտեմբերի 4, 1573 |
Ծննդավայր | Koldinghus, Կոլինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա |
Վախճանի օր | հուլիսի 19, 1626[1] (52 տարեկան) |
Վախճանի վայր | Բրաունշվայգ, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Թաղված | Marienkirche |
Դինաստիա | Օլդենբուրգներ |
Քաղաքացիություն | Դանիա-Նորվեգական ունիա, Դանիա և Գերմանիա |
Հայր | Frederick II of Denmark? |
Մայր | Sophie of Mecklenburg-Güstrow? |
Ամուսին | Henry Julius, Duke of Brunswick-Lüneburg? |
Զավակներ | Frederick Ulrich, Duke of Brunswick-Lüneburg?, Elisabeth of Brunswick-Wolfenbüttel, Duchess of Saxe-Altenburg?, Hedwig of Brunswick-Wolfenbüttel?, Christian the Younger of Brunswick?, Sophia Hedwig of Brunswick-Lüneburg?, Anna Augusta of Brunswick-Wolfenbüttel?[2], Dorothea von Braunschweig-Wolfenbüttel?, Rudolf van Brunswijk-Wolfenbüttel?, Hendrik Karel van Brunswijk-Wolfenbüttel? և Heinrich Julius von Braunschweig-Wolfenbüttel?[2] |
Ելիզավետա Դանիացին ծնվել է 1573 թվականի օգոստոսի 25-ին։ Ֆրեդերիկ II-ի և Սոֆիա Մեկլենբուրգ Գյուսթրովացու ավագ դուստրն է։ Որոշ ժամանակն, նա որպես Հակոբ VI Շոտլանդացու կնոջ թեկնածու էր դիտարկվում, բայց հայրը նրան նշանադրեց Հենրիխ Յուլի Բրաունշվայգ-Վոլֆենբյութելացու հետ, խոստանալով դեսպաններին Շոտլանդիայից ժամանած իրենց թագավորին ամուսնացնել իր մյուս աղջկա Աննա Դանիացու հետ։
Երբ նրա ապագա ամուսինը 1590 թվականին ժամանեց ամուսնադրության, նա իրեն ներկայացրեց որպես ոսկերիչ, և նրան զարդերը մատուցելիս, հայտարարեց, որ նրանց վարձատրության համար նա ցանկանում է նրա բարեհաճությունը։ Այդպիսի առաջարկության համար, նա բանտ նետվեց, մինչև չկարողացավ ապացուցել իր ինքնությունը և բացատրեց, որ դա կատակ էր։ Լինելով դքսուհի, Ելիզավետա Դանիացին ակտիվ նամակագրություն էր իրականացնում իր եղբոր՝ դանիական միապետի հետ։ 1613 թվականին ամուսնու մահից հետո և մինչև 1616 թվականը նա ռեգենտն էր անչափահաս որդու, իսկ այնուհետև վեց տարի անց նա շարունակում էր կառավարել դքսությունը այդ կարգավիճակում։ 1616 թվականին նրան այցելեց եղբայր Քրիստիան V-րդը։ Երեսնամյա պատերազմի (1618-1648 թթ.) ժամանակ Բրաունշվայգ ամրոցը քանդվեց և մինչև 1654 թվականն այդ վիճակում էր գտնվում։
Ելիզավետա Դանիացին մահացավ 1626 թվականի հուլիսի 19-ին Բրաունշվայգում և թաղվեց Վոլֆենբյուտելի Սուրբ Մարիա եկեղեցում։
Ելիզավետա Դանիացու և Հենրիխ Յուլի Բրաունշվայգ-Վոլֆենբյութելացու ընտանիքում ծնվել է հինգ տղա և հինգ աղջիկ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.