Եղեգնավան
գյուղ ՀՀ Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ ՀՀ Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Եղեգնավան (նախկին անվանումը՝ Շիդլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Արարատ քաղաքից մոտ 5 կմ արևմուտք, մարզկենտրոն Արտաշատից` մոտ 25 կմ հարավ։
Գյուղ | ||
---|---|---|
Եղեգնավան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 18,51 կմ² | |
ԲԾՄ | 820 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1420[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գյուղը հիշատակվում է 1805 թվականից։ Նախկինում ունեցել է Շիդլի, Շիդրլու, Շիթլու, Շյուտլի, Շուդլու, Շուխնի, Շիդլու անվանումները։ Եղեգնավան է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին[2]։
Գյուղը տեղադրված է միջինարաքսյան գոգավորությունում, ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը հասնում է -15 C°-ից -20 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է +25 մինչև +35 °C, իսկ առավելագույնը՝ +42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 300-350 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման արդյունքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Եղեգնավանի մշտական բնակչությունը կազմել է 1420, առկա բնակչությունը՝ 1279 մարդ[1]։ Նախկինում բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով[3], 1988-1989 թվականներին այստեղ են տեղափոխվել Ադրբեջանից բռնի տեղահանված հայեր[2]։ Եղեգնավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Գյուղն ունի 665 տնտեսություն, դպրոց, մսուր-մանկապարտեզ, բուժկետ, մշակույթի տուն, փոստ։ Գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում են 971,19 հա.։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է։ Համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Համայնքի հողերը օգտագործվում են որպես վարելահողեր՝ մոտ 403,24 հա, պտղատու և խաղողի այգիները՝ 91,89 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.