Եմթլանդ
From Wikipedia, the free encyclopedia
Եմթլանդ (շվեդերեն արտասանություն: [ˈjɛmtˌland] ( լսել)) (լատին․՝ Iemptia, շվեդ.՝ Jämtland), պատմական մարզ և նահանգ Շվեդիայի կենտրոնական հատվածում՝ Հյուսիսային Եվրոպայի Սկանդինավյան թերակղզում։ Հարավում սահմանակցում Շվեդիայի Հերյեդալենի և Մեդելփադի նահանգներին, արևելքում՝ Օնգերմանլանդ նահանգին, Լափլանդին հյուսիսում, իսկ արևմուտքում գտնվում է Նորվեգիայի Նուր-Տրյոննելագ նահանգի հետ սահմանը։
Եմթլանդ շվեդ.՝ Jämtland | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Շվեդիա | ||
Մասն է | Շվեդիա | ||
Կարգավիճակ | Շվեդիայի նահանգ | ||
Մտնում է | Նորրլանդի երկրամաս | ||
Ներառում է | 3 շրջաններ | ||
Հիմնական լեզու | շվեդերեն | ||
Բնակչություն (2009) | 112․717 | ||
Խտություն | 3.3 | ||
Տարածք | 34,009 | ||
Շվեդիայի այս նահանգը ունի 112.717 մարդ բնակչություն, իսկ նահանգի պաշտոնական լեզուն շվեդերենն է։ Տարածված է նաև գերմաներենը, հունարենը, ռուսերենը և նորվեգերենը։
Զբաղեցնում է ընդհանուր հաշվով 34.009 քառակուսի կիլոմետր տարածք, որը կազմում է ամբողջ Շվեդիայի տարածքի 8.3 %-ը։ Եմթլանդը Շվեդիայի երկրորդ ամենախոշոր նահանգն է՝ ըստ տարածքի մեծության։
Բնակչության մեծամասնությունը բնակվում է Ստուրշյոն գետի ափի ափամերձ բնակավայրերում և հարակից տարածքներում։ Այս նահանգի վարչական կենտրոնը՝ Էսթերսունդ քաղաքը, համարվում է Շվեդիայի Թագավորության տարածքում գտնվող 24-րդ առավել խիտ բնակեցված քաղաքը։
Որպես տարածքային ամբողջականություն Եմթլանդը ձևավորվել է Միջնադարում։ Սկզբնական շրջանում նա ձևավորվել է որպես ինքնավար մարզ Եվրոպայի Հյուսիսային մասում, որը ուներ իր սեփական ժողովրդագրությունը, ինչպես նաև սեփական օրենքները, արժույթը և խորհրդարանը։
Սակայն Եմթլանդը չուներ անկախություն և որպես առանձին անկախ պետական կազմավորում աշխարհում հայտնի չէր։ 1178 թվականին նորվեգ վիքինգները գրավում են Եմթլանդը և այն ներառում Նորվեգիայի Թագավորության մեջ։ Նորվեգիայի կազմում այս նահանգը մնում է ավելի քան 450 տարի, որից հետո 1645 թվականին կցվում է Շվեդիային՝ որպես ինքնավար նահանգ Շվեդիայի կազմում։ 1699 թվականին նահանգի բոլոր բնակիչները հայտարարվեցին Շվեդիայի օրինական քաղաքացիներ։