From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգերեն (ինքնանվանումը՝ «norsk» [nɔʂːk])[4], գերմանական խմբի լեզու, որով խոսում են Նորվեգիայում։ Պատմականորեն նորվեգերենը համեմատաբար մոտ է ֆարյորերենին և իսլանդերենին։ Սակայն դանիերենի խոշոր և շվեդերենի որոշակի ազդեցության պատճառով նորվեգերենը մոտ է նաև այդ լեզուների հետ։ Առավել նոր դասակարգումը նորվեգերենը տեղակարգում է դանիերենի և շվեդերենի հետ մայրցամաքային սկանդինավյան խմբի մեջ՝ ի տարբերություն կղզային սկանդինավյան լեզուների։
Նորվեգերեն norsk | |
---|---|
Տեսակ | լեզու, մակրոլեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | սկանդինավյան լեզուներ[1][2][3] և արևմտաեվրոպական լեզուներ |
Երկրներ | Նորվեգիա |
Խոսողների քանակ | 5 200 000 մարդ (2015) |
Վերահսկող կազմակերպություն | Նորվեգերենի խորհուրդ, Նորվեգիայի լեզվի և գրականության ակադեմիա և Ivar Aasen-sambandet? |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | no |
ԳՕՍՏ 7.75–97 | нор 506 |
ISO 639-1 | no |
ISO 639-2 | nor |
ISO 639-3 | nor |
Կարմիրով նշված է բուկմոլի, իսկ կապույտով՝ նյունորսկի տարածվածության սահմանները | |
Norwegian language Վիքիպահեստում |
Նորվեգիայի որոշ շրջանների մեկուսացման պատճառով գոյություն ունեն նորվեգերենի բարբառների բազմազանություն՝ կապված բառապաշարի կազմի, քերականության և շարադասության հետ։ Հարյուրամյակի ընթացքում Նորվեգերենի գրավոր լեզուն եղել է դանիերենը։ Դրա արդյունքում ժամանակակից նորվեգերենի զարգացումը հակասական երևույթ էր՝ սերտորեն կապված ազգայնականության, գյուղաքաղաքային տրամասության և Նորվեգայի գրական պատմության հետ։
Օրենսդրության և կառավարական քաղաքականության համաձայն՝ այժմ երկրում կա երկու «պաշտոնական» նորվեգերեն՝ բուկմոլ (նորվ.՝ bokmål՝ «գրքային լեզու») և նյունորսկ (նորվ.՝ nynorsk՝ «նոր նորվեգերեն»)[5][6]։
Նորվեգիայի լեզվի հարցը բավականին հակասական է։ Թեպետ դա ուղղակիորեն կապված չէ քաղաքական իրադրության հետ, սակայն գրական նորվեգերենը հաճախ բնութագրվում է որպես «պահպանողական-արմատականների» տարրապատկեր։ Բուկմոլի և նյունորսկի այժմյան ձևերը համարվում են գրավոր նորվեգերենի համապատասխանաբար պահպանողական և արմատական միջին ձևերը[7]։ ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.