ռուս նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Եվսեյ Եվսեևիչ Մոիսեենկո (ռուս.՝ Евсей Евсеевич Моисеенко, օգոստոսի 15 (28), 1916 կամ օգոստոսի 28, 1916[1], Uvaravičy, Գոմելի գավառ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 29, 1988[3], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, բելառուս և ռուս նկարիչ, գրաֆիկ, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1970)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1986)։ Լենինյան մրցանակի (1974) և ԽՍՀՄ Պետական մրցանակի (1983) դափնեկիր։
Եվսեյ Մոիսեենկո ռուս.՝ Yevsey Yevseyeviç Moiseyenko | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15 (28), 1916 կամ օգոստոսի 28, 1916[1] |
Ծննդավայր | Uvaravičy, Գոմելի գավառ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | նոյեմբերի 29, 1988[3] (72 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ և գրաֆիկա |
Թեմաներ | գեղանկարչություն[4] |
Աշակերտներ | Q120679503? և Q124646403? |
Պարգևներ |
Եվսեյ Մոիսեենկոն ծնվել է 1916 թվականի օգոստոսի 15 (28)-ին Ուվարովիչի բնակավայրում (ներկայում՝ գյուղ Բելառուսի Գոմելի մարզի Բուդա-Կոշելյովսկի շրջանում)։
7-րդ դասարանն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, որտեղ 1931 թվականին ընդունվել է Մ. Կալինինի անվան գեղարվեստաարդյունաբերական ուսումնարան՝ մետաղի վրա փորագրման և պապիե-մաշեի բաժին։ 1931-1935 թվականներին սովորել է այս ուսումնարանում՝ Բ. Լանգի, Ֆիլիմոնովի, Նիկոլաևի մոտ։ Ավարտել է ուսումնարանի պապիե-մաշեի փորագրման բաժինը։ Դիպլոմային աշխատանք եղել է «Չապաև» թղթապանակ-հասցեն։
1935 թվականին ընդունվել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ Մանկավարժների թվում եղել են Ի. Բրոդսկին և Վ. Յակովլևը։ Նկարչի վրա մեծ ազդեցություն է ունեցել Ա. Օսերկինը, որի արվեստանոցում նա սովորել է։
Կրթությունն ընդհատել է պատերազմը։ 1941 թվականի հուլիսի 5-ին կամավոր միացել է ժողովրդական աշխարհազորայիններին։ Լենինգրադի մատույցներում իր զորամասի հետ հայտնվել է շրջափակման մեջ և գերի ընկել ֆաշիստների մոտ։ Մինչև 1945 թվականի ապրիլը գտնվել է Ալտենգրաբովի համակենտրոնացման ճամբարում։ Երբ բանտարկյալներն ազատ են արձակվել դաշնակից զորքերի կողմից, Մոիսեենկոյին ուղարկել են հայրենիք։ Պատերազմն ավարտել է 3-րդ գվարդիական հեծելազորային կորպուսում։
Զորացրվելուց հետո՝ 1945 թվականին, վերադարձել է ինստիտուտ և 1947 թվականին ավարտել այն Ալեքսանդր Օսմյորկինի արվեստանոցում՝ ստանալով նկարչի որակավորում։ Դիպլոմային աշխատանք եղել է «Գեներալ Դովատոր» նկարը[5]։
Եվսեյ Մոիսեենկոն եղել է բնանկարի, նատյուրմորտի վարպետ։ Նկարչին ճանաչում են բերել հաստոցային նկարները քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների թեմաներով, այդ թվում՝ «Կարմիրները եկան» (1961), «Մայրեր, քույրեր» (1967), «Կեռաս» (1969), «Հաղթանակ» (1972), «Մայիսի 9» (1975)[6]։ Այդ աշխատանքներում նա փիլիսոփայորեն վերաիմաստավորում է պատերազմի թեման։
«Առաջին հեծյալ», «Կարմիրները եկան, «Լրաբերներ», «Կեռաս» կտավների համար արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի (1970) կոչման։
1970-1980-ական թվականներին թեմատիկ գեղանկարչության հետ մեկտեղ հանդես է եկել որպես տաղանդավոր դիմանկարիչ։
Կյանքի վերջին տարիներին անդրադարձել է ավետարանական սյուժեներին («Խաչելություն», 1988)։
1958 թվականից մինչև կյանքի վերջ ղեկավարել է անհատական արվեստանոց Ի․ Ե․ Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Դաստիարակել է նկարիչների մի քանի սերունդ։ 1963 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում[7].
Նկարչի ոճին հատուկ են սուր գրաֆիկականությունը, երբեմն հասնելով էքսպրեսիայի վրձնով ազատ աշխատանքի հետ համատեղ, արվեստանոցային կոմպոզիցիան, վառ, մաքուր գույները։
ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս է (1973, թղթակից անդամ՝ 1962): ԽՍՀՄ Նկարիչների միության (1947), Նկարիչների միության գեղանկարչական բաժանմունքի բյուրոյի, Լենինգրադի նկարչների միության վարչության և նախագահության անդամ է (1956), ԽՍՀՄ նկարիչների միության քարտուղար (1973)։
Եվսեյ Եվսեևիչ Մոիսեենկոն մահացել է 1988 թվականի նոյեմբերի 29-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.